Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Աբրահամ Մարուխյան

Աբրահամ Մարուխյան

1995-08-10 - 2020-10-03

Աբրահամ Տիգրանի Մարուխյանը ծնվել է 1995 օգոստոսի 10-ին: Սովորել է Չայկովսկու անվան դպրոցում, ստացել վոկալիստ մասնագիտություն, ավարտել է Եվրոպական համալսարանի դիվանագիտական բաժինը, 2016 թվականից եղել է ՈՄԱ (Ողջ մնալու արվեստ) դպրոցում, ու եղել լավագույններից, սովորել Զինվորական գործ։
Հետո սովորել է Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանում 1 տարով, հետո մեկնել է ծառայության՝ կամավոր ընտրելով Մատաղիս, որպես սպա։ Ծառայել է որպես հրետանու հետախուզության պետ, պատերազմից 15 օր առաջ զորացրվել էր:
Պատերազմի առաջին իսկ օրը կամավոր մեկնել ռազմաճակատ, կռվել է Ջրականում, Հորադիզ, որտեղ էլ զոհվել է։ 44-օրյա պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում կարողացել է անցնել մեր կողմից լքված դիրքեր, որոնք հակառակորդի հսկողության տակ են եղել, ոչնչացրել կարևոր փաստաթղթեր, բերել զենք զինամթերք։
Աբրահամի միակ նպատակը Հայրենիքը ազատագրված տեսնելն էր։ Երբ վիճակը Հորադիզում վատացել էր, հետ նահանջ հրաման է եղել, Աբրահամը և 5 տղա՝ պահելով հետ նահանջող ընկերներին՝ զոհվում են։ Աբրահամը զոհվել է հոկտեմբերի 2-ի գիշեր լույս 3-ի առավոտ։
Հետմահու պարգևատրվել է՝ «Մարտական ծառայության», «Մայրական Երախտագիտության» և «Արիության» մեդալներով: Հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

«Չեզոք դիրքից զենքեր էր բերել, որոնք մերոնք թողել էին նահանջելիս»․ 25-ամյա Աբրահամը կամավոր էր մեկնել պատերազմ

«Անցել է թշնամու վերահսկողության անցած դիրք ու զենքները վերցրել». Ալբերտը հրաժարվել է նահանջել ու զոհվել հայրենիքը պաշտպանելիս

«Մամ, եթե չգամ, չլացես». պատերազմում զոհված Աբրահամ Մարուխյան

Ձեզ բացակա չենք դնի․ Աբրահամ Տիգրանի Մարուխյան

«Աբուլը հստակ ասում էր` ինքը ֆիդայի է, պաշտում էր այն հայրենիքը, որի համար չնահանջելով՝ զոհվեց. հիմա հավերժ ընկերությունը մեր մասին է». ընկերները՝ զոհված լեյտենանտ Աբրահամ Մարուխյանի մասին

Աբրահամ Մարուխյան

Աբրահամ Մարուխյան

1995-08-10 - 2020-10-03
Աբրահամ Տիգրանի Մարուխյանը ծնվել է 1995 օգոստոսի 10-ին: Սովորել է Չայկովսկու անվան դպրոցում, ստացել վոկալիստ մասնագիտություն, ավարտել է Եվրոպական համալսարանի դիվանագիտական բաժինը