Սարգիս Մարդանյանը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում։
Բանակ է զորակոչվել 2019-ի հունվարին, ծառայել է Հադրութում, որտեղ էլ կռվել է 44-օրյա պատերազմի օրերին։
Հրայր Մհերի Դանիելյանը ծնվել է 1997 թվականի հուլիսի 22-ին Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտունու շրջանի Նորշեն գյուղում։ 2003 թվականին ընտանիքով տեղափոխվել են Ստեփանակերտ և Հրայրը նախնական կրթությունն ստացել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում։
Պողոս Դավոյանն ընդամենը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց Արցախյան երրորդ պատերազմը: Տասնութամյա տղան Լոռու մարզի Նովոսելցովո գյուղից է: Զինվորական ծառայությունն անցնում էր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում:
26-ամյա Տաթև Ավետիսյանն ու 32-ամյա Արսեն Մարտիրոսյանը 2019 թվականին են ամուսնացել։ Դստրիկը՝ Օլիվիան, նոր էր ծնվել, ընդամենը 3 օրական էր, երբ սկսվել է պատերազմն, ու հայրը մեկնել է ռազմաճակատ։
39-ամյա Դերենիկը պատերազմի լուրն իմանալուն պես որոշել է մեկնել առաջնագիծ. Ասեց՝ եթե գնում են, իմ երեխայի համար կռիվ են տալիս, ես էլ եմ պարտավոր գնալ։ Սեպտեմբերի 28-ի առավոտ՝ լուսաբացին ժամը 5-ին, գնացել են Ջաբրայիլ
Սերոբ Խաչատրյանը ծնվել է 2002 թվականի մայիսի չորսին Եղեգնաձորում, չորս քույրերի միակ եղբայրն է։ Մինչ բանակ զորակոչվելը ընդունվել էր ԵՊՀ ռադիոֆիզիկայի բաժին։ Մասնագիտական ընտրությունը հեշտ չէր կատարել․ երկար ժամանակ տատանվում էր՝ դառնալ զինվորակա՞ն, թե՞ գիտությամբ զբաղվել, ի վերջո հաղթեց գիտությունը։
Ծառայակից ընկերների խոսքով՝ դեպքի օրը Լևոնը մենակ չի թողել իր հրամանատարին, հետը գնացել է, սկսվել է հրետակոծություն, ինչի հետևանքով՝ երկուսն էլ զոհվել են, անօդաչու թռչող սարքի հարվածից։
Ծառայել է Արարատի զորամասում, եղել է հետախույզ-դիպուկահար: Այնքան լավ էր ծառայում, որ նկարը մեծադիր պաստառով փակցված էր զորամասում և Երևան-Արցախ մայրուղու ցուցատախտակին
Ընդամենը 1 կգ 900 գ։ Այսքան էր Մանվել Գևորգյանի քաշը, երբ լույս աշխարհ եկավ։ Հետո, սակայն, բոլորը զարմանում էին, թե ինչպես է փոքրամարմին տղան ժամ առ ժամ մեծանում:
Փշատավանցի 28-ամյա Գրիգոր Փայլակի Պողոսյանը վարկ էր վերցրել, սեփական ձեռքերով խաղողի այգի հիմնել, սառնարանային տնտեսություն ձևավորել, և զբաղված էր խաղողը սառնարանում մթերելով, երբ պատահաբար իմացավ, որ Արցախում պատերազմ է սկսվել: