Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Շուշիի համար կյանքը տված զինվորի՝ Արամ Թորոսյանի պատմությունը

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արամ Թորոսյանի մայրը՝ Թագուհի Արիստակեսյանը, պատմում է, որ որդին 23 օր մնացել է շրջափակման մեջ, պատերազմի 43-րդ օրը երկու անգամ վիրավորում է ստացել. մեկը՝ առավոտյան, մյուսը՝ երեկոյան: Երբ սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը, Արամ Թորոսյանը երկու ամսվա զինծառայող էր:

Նա նվիրված էր բոլորին

Խաչատրյան Ջիվան Ռոբերտի․ ծնվել է 1994 թ․ ապրիլի 26-ին Ագարակ քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցում։ Ամուսնացած էր՝ ունի մեկ որդի։

Հատուկ դիվերսիոն առաջադրանքով մտել է թշնամու թիկունք ու նրան զգալի կորուստներ պատճառել». ճանաչի՛ր ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ Թովմասին, ով ընկավ Շուշիի թեժ մարտերում

Պատերազմը բոլորիս հոգում խորը ու անբուժելի վերք է թողել. կորուստ, որ այլևս երբեք ոչինչ չի մեղմի: Բայց նույնիսկ այդ ցավի ու վշտի միջից պիտի կարողանանք նայել դեպի լույսը, իսկ այդ լույսը մեր տղերքն ենք, ովքեր զոհվեցին, որ մեզ կյանք տան: Ուզում ենք, որ մեր նվիրյալներից ևս մեկին ճանաչեք. Թովմաս Սեյրանի Թովմասյան:

«Ամբողջ կյանքում գլուխս բարձր եմ քայլել․ որ չգնամ, գլուխս կախ եմ քայլելու»

Ռազմաճակատ մեկնելուց առաջ Սամվել Պոչիկյանն իր երկու մանկահասակ որդիներին ասել է, որ մինչև իր վերադառնալը նրանք են տան տղամարդիկ և պետք է լսեն մայրիկին ու տատիկին, հոգ տանեն նրանց մասին։ «Ամեն ինչ լավ ա լինելու, մենակ թե ես ողջ վերադառնամ»,- կնոջ հետ զրույցում ասում էր Սամվելը։ 2020թ․ նոյեմբերի 6-ին Շուշիի պաշտպանության մարտերում Սամվել Պոչիկյանը զոհվեց։
Սամվել Պոչիկյանը ծնվել է 1986 թվականին Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում։ Ապրում էր կնոջ, երկու որդիների և մոր հետ։ Զբաղվում էր տների և բնակարանների վերանորոգմամբ: 2020թ․ սեպտեմբերի 29-ին, երբ Սամվելն աշխատանքի է եղել, զինկոմիսարիատից զանգահարել են և ասել, որ ներկայանա՝ ռազմաճակատ մեկնելու համար։

Գրիգը՝ կյանքով լի տղան․ «Միեւնույնն է՝ ինքը կյանքը տվող էր էս հայրենիքի համար»

Գրիգի ձիու՝ Միրաժի նկարը փակցված է նրա սենյակի պատին։ Այն նվիրել էր ձիարշավարանի ընկերներից մեկը։ Գրիգը դեռ 4-րդ դասարանից զբաղվում էր ձիասպորտով։ Միրաժի հետ նրանք մասնակցում էին մրցումների եւ մրցանակներ շահում։ Միրաժը գուցե այդպես էլ չիմանա, որ Գրիգն այլեւս չի վերադառնա։

Անդրանիկ Ապերյան․ տեսանյութի ժպտացող տղան

Տեսանյութը, որտեղ Շուշիի մատույցներում Անդրանիկը ժպտալով պատմում է, թե ինչպես են պատրաստվում «մաքրել» տարածքը թշնամուց, ընտանիքը տեսել է Անդրանիկի հուղարկավորությունից մի քանի օր հետո։ Տեսանյութը նկարահանվել է նոյեմբերի 4-ին Շուշիում, երբ թշնամին քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր, դրանից երեք օր անց՝ նոյեմբերի 7-ին, տասնիննամյա Անդրանիկ Ապերյանը հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվում է։

«Մինչև հիմա էլ էդ վիդեոն, որ նայում ենք, ոնց որ մեզ հետ զրույց անի, խոսի։ Ախր իրենից ոչ մի բան չունեինք, էդ ժպիտը, խոսելը, ոնց որ մեզ հետ գա, մեր մեջ լինի։ Էդ մեզ մեծ ուժ ա տալիս»,- ասում է Անդրանիկի հայրը՝ Արգամ Ապերյանը։

Պա՛պ, ինձ գերիների մեջ ման չգաս

Ատոմ Հակոբյանի և որդու՝ Արծրունի հեռախոսազրույցը նոյեմբերի 6-ին սովորականի նման կարճ չի եղել։ Եթե պատերազմի նախորդ օրերին առավելագույնը մեկ րոպե էին շփվում, ապա այդ օրվա խոսակցությունը սովորականից երկար է ձգվել, Արծրունն է այդպես ցանկացել։

«Ամսի 6-ին, 8-անց կես էր, զանգեց, երկար-բարակ խոսեցինք, ասում էի՝ տղե՛ս, հերիք ա, անջատի՛։ Արդեն ինքը սկսեց, թե՝ պա՛պ, խոսա՛, ինչքան կարում ես խոսա։ Ասեցի՝ անհանգիստ ես, տղե՛ս, ի՞նչ ա եղել, ասեց՝ պա՛պ, չգիտեմ, մամային չասես, բայց շրջափակման մեջ ենք»,- հիշում է Ատոմ Հակոբյանը։