Ծնվել է 2000թ-ի հուլիսի 22-ին Կոտայքի մարզի քաղաք Նոր Հաճնում։ Տան մեծ տղան է, ունի 1 քույր և 1 փոքր եղբայր։ Մինչև 9-րդ դասարանը սովորել է տեղի թիվ 3 միջնակարգ դպրոցում, այնուհետև ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն։ Բնակվել է Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկ քաղաքում։ Ավարտելով դպրոցը 2018թ-ին ստիպել է ծնողներին, որ իր համար գնեն ինքնաթիռի տոմս ասելով, որ ինքը մեկնում է Հայաստան պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար։ 2018թ-ի հուլիս ամսին վերադառնում է Հայաստան հույս ունենալով, որ հենց ամռան հավաքին կմեկնի ծառայության, բայց քանի որ չէր անցել բժշկական հետազոտություն, նրա ծառայությունը հետաձգվում է 6 ամսով։ Եւ նա այդ 6 ամիսներն անգամ չի լքում Հայաստանը։ 2019 թ-ին հունվարին զորակոչվում է Հայոց բանակ։ Վիճակահանությունով ընկնում է Մատաղիսի զորամաս։Ունենալով լավ վարք և առաջադիմություն նրան հոկտեմբեր ամսին տեղափոխում են Վանաձոր սերժանտական պատրաստվածության։ Եւ արդեն 2020թ-ի հունվար ամսին նորից վերադառնում է Մատաղիս արդեն որպես կրտսեր սերժանտ հետախույզ։ Պատերազմի ժամանակ եղել է նորակոչիկնեի հետ, որպես ջոկի հրամանատար։
Զոհվել է հոկտեմբերի 1-ին։ Նրան հաջողվել է տղաներին հանել շրջափակումից, բայց չի հաջողվել փրկել սեփական կյանքը։ Զոհվել է դիպուկահարի կրակոցից։
Կատարած սխրանքի համար հետմահու պարգևատրվել է «Արիության» շքանշանով ԱՀ նախագահի կողմից։