Ծնվել է 2001թ.հոկտեմբերի 10-ին Ծովակ գյուղում։ 2007-2016թ.սովորել է Ծովակ գյուղի միջնակարգ դպրոցում, նա շատեր սիրում նկարչական արվեստը ուզում էր նկարիչ լիներ։ Ուսումը ավարտելուց հետո ընդունվեց Վարդենիսի պետական Բադեյան Քոլեջ, մասնագիտությունը՝ ոսկերիչ։ Ուսումը ավարտելուց հետո` 2020թ հունվարի 26-ին զորակոչվել է բանակ`ծառայության անցնելով ԱՀ ՊԲ Մարտունի 3-րդ զորամասում։
Մասնակցել է 44-օրյա պատերազմին, տիրապետել է ԿՁԳ զինատեսակի։ Հերոսաբար մարտնչել Մարտունու, Հադրութի և Վարանդայի մարտերում։ Հոկտեմբերի 7-ին իր վաշտի հետ գրավում են հակառակորդի երկու դիրքեր և իր կատարած սխրանքի համար արժանացել է <<Արիության մեդալով>>։
Հոկտեմբերի 11-ին անմահացել է Վարանդայում (Ֆիզուլի)։
Արթուրը իր մղած համառ մարտերի և կատարած սխրանքի համար հետմահու արժանացել է <<Մարտական Խաչ>>1-ին աստիճանի շքանշանի։