Ծնվել է 2000 թ.-ի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում։ Սովորել է Գյումրու թիվ 7 միջնակարգ դպրոցում,ապա ընդունվել է Գյումրու Պետական տեխնիկական քոլեջ:Ուսումն ավարտելուն մնացել էր ընդամենը 6 ամիս,երբ նա զորակոչվեց բանակ՝ իր պարտքը տալու հայրենիքին։
Ծառայության 6 ամիսը անցել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի զորամասում։ Իր լավ ֆիզիկական պատրաստականության շնորհիվ Ազատը ծառայել է որպես հետախույզ։ Բարձր մարտունակության շնորհիվ 6 ամիս անց ծառայությունը շարունակեց ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորքերում։
2020թ. սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Ազատը հենց առաջին օրվանից եղել է պատերազմի ամենաթեժ կետերում և պատվով կատարել իր մարտական առաջադրանքները։ Նա անխնա ոչնչացրել է թշնամուն Հադրութում, Ջրականում, Քարվաճառում, Սանասարում՝ պահպանելով բարձր մարտական ոգի։ Սակայն Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղում մղվող մարտերը եղան վերջինը նրա համար։
Ազատն անմահացավ հոկտեմբերի 20-ին դիպուկահարի գնդակից։
Քաջ հետախույզը հուղարկավորված է «Եռաբլուր» փառքի պանթեոնում։