Ծնվել է 2001 թվականի փետրվարի 28-ին Երևանում։
Նա անսահման բարի էր, հոգատար, հումորով, կշռադատված ու համբերատար։ Դրական գծերով օժտված տղան գաղտնապահ էր, պատասխանատու և ընկերասեր։
Հայտնի ֆուտբոլիստ էր Էդուարդը։ 10 տարուց ավելի հաճախել էր Ավանի Ֆուտբոլի ակադեմիան, խաղացել է 6 համարի տակ, հետո՝ 7։ Կարճ ժամանակահատված էլ խաղացել էր Փյունիկ թիմում, որպես պաշտպան, կիսապաշտպան։ Էդուարդը նվիրաված էր թիմին և շատ պատասխանատու էր։
Էդուարդը սովորել է Ավանի N 171 դպրոցում և 2016 թվականին այն ավարտելով ընդունվել է 170 ավագ դպրոց։
2019թվականի հուլիսի 23-ին Էդուարդը զորակոչվեց բանակ, ծառայության անցնելով Ֆիզուլիում, որպես վարորդ մեխանիկ։
Ծառայությունից չէր տրտնջում, չէր նեղվում, Էդուարդը մաքուր ու կոկիկ զինվոր էր։
Որպես կարգապահ ծառայող արժանացել էր պատվոգրի։ Ծառայակից նորակոչիկներին խորհուրդ էր տալիս, որպեսզի տանեցիներին նեղություն չպատճառեն և ամեն անգամ ծանրոց չուզեն։
Պատերազմի առաջին պահից Էդուարդը եղել է Ջրականում, իրենց տանկի դիրքերում։ Թշնամու առաջին ԱԹՍ-ն հենց նա էր տեսել երկնքում, որի մոտենալուն պես «կրակի անձրև» էր սկսվել։
Հոկտեմբերի 14-ին եղել են ֆիզուլիում և ետ նահանջ ստանալով Կարմիր շուկա են հասել, հետո՝ Մարտունու Ճարտար գյուղ։
Այդ ընթացքում ընկել են շրջափակման մեջ, սոված, ծարավ, առանց փամփուշտի և առանց տաք բուշլատների խրամատի ուժեղ տեղացող անձրևի տակ տղաները դիմադրել են։ Հաճախ կրակահերթն այնքան երկար էր տևում, որ ժամերով անշարժ մնում էին իրենց խրամատում։
Ամեն անգամ զանգահարելիս Էդուարդն էր հույս տալիս ընտանիքին ու ասում.«Մամ ջան ամեն ինչ լավ ա չանհանգստանաք։ Մենք հաղթում ենք, մենք ուժեղ ենք, սաղ լավ ա լինելու»։ Այդ ընթացքում հարցնում էր բոլոր ընկերներից։ Ու յուրաքանչյուր անգամ ընկերոջ վիրավորվելու և զոհվելու լուրերը լսելիս շատ վատ էր զգում իրեն։
Երբ տղաները ասել են հետ նահանջ, Էդուարդը պատասխանել է.«որտեղ ես կամ, հետ նահանջ չկա տղեք»։
35 օր շարունակ լինելով կռվի ամենաթեժ կետերում փրկել է մի քանի տասնյակ ծառայակիցների և մոբերի կյանքեր։
Հոկտեմբերի 31-ին Մարտունու Կամար դիրքում Էդուարդը պահել էր իր գնդացրով, որպեսզի ընկերները հասցնեին թաքնվել և հենց այդ ժամանակ թշնամու դիպուկահարի կրակոցից անմահացել։
Պատերազամի ժամանակ կատարած սխրանքների համար ստացել է սերժանտի կոչում։ Հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Հետմահու Ահ֊ի նախագահ Ա. Հարությունյանի N1106 հրամանագրով, շարքային զինծառայող, կրտսեր սերժանտ՝ Է. Հ. Մարաբյանին շնորհվել է " Մարտական ծառայություն"
N13757 մեդալ, Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն նախագահի հրամանագով " Հայրենյաց պաշտպան" մեդալ, Կովկասյան կազակներ խմբի գեներալ՝ Գ. Գրիգորյանի հրամանագրով՝ " Արև֊ Խաչ" մեդալ, Ֆիդայիններ ՌՀԲՀԿ նախագահ Ա Չիլինգարյանի 2021 թ.֊ի հոկտեմբերի 31֊ի N019 հրամանագրով Ասպետաց ոգին վեհ պահելու համար" Սուրբ Վարդան" մեդալ։
https://www.facebook.com/100016610088661/videos/991952621406480/