Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Գառնիկ Ղանդիլյան

Գառնիկ Ղանդիլյան

2001-08-23 - 2020-11-10

ԳԱՌՆԻԿ(Գռնո) Կարապետի Ղանդիլյան (2001-2020թթ.) Գյումրի:

Բարի էր ընկերասեր, խելացի, իր բարության հետ մեկտեղ շուտ բռնկվող, կատակասեր էր, բայց չէր սիրում զգացմունքները ցույց տալ։ Դպրոցում սովորում էր գերազանց, 2014թ -ին հաճախել է սպորտի ձյուդոյի ունի, 7 մեդալ։ Աշխատել է տարբեր բնագավառներում, սովորել է ավտոդպրոցում։ 2019թ դեկտեմբերին զորակոչվել է բանակ շատ մեծ ուրախությամբ, օրերն էր հաշվում թե երբ էր գնալու ու հագնելու այդ համազգեստը։

Ծառայում էր Ստեփանակերտում, շատ էր սիրում ծառայությունը վարորդ էր։ Պատերազմի օրերին եղել է Մարտակերտում, Օմարի լեռներում, Հադրութում, Շուշիում։ Պատերազմի օրերին երբ զանգում էր ոչինչ չէր ասում,միշտ բարձր տրամադրությամբ էր խոսում, ընկերները ասում էին Գռնոն մեր ժպիտի հեղինակն է, որտեղ Գռնոն այնտեղ ուրախություն։ Երբ փորձեցինք խնդրել, որ գա տուն պատասխանը եղավ հետևյալը՝ «Իմ կյանքը 100 հայի կյանք է մա’մ, ոնց թողնեմ գամ, որ գան հասնեն իմ բակ դռանս դեմը, ինձ այստեղից կամ խփած կհանեն, կամ վիրավոր» ։Հերոսը զոհվել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9ին լույս 10ի գիշերը մոտ ժամը 3-ին հրադադարի ստորագրումից 2 ժամ հետո... 

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Գռնոն (իրեն այդպես էին անվանում) առանց մի վարկյան մտածելու ուրալ տեսակի մեքենան վարել է, վիրավոր տղաներին նստացնելով մեքենան և շարժվել է առաջ։ Ընկերները ասել են Գռնո մի վարի, վտանգավոր է, իսկ ինքը չի լսել ոչ մեկին, ասելով թե «Բա ո՞րն է իմ առաքելիությունը» Ես այս տղերքին չեմ թողնի այսպես մնան, մյուսներին էլ սոված։ Վիրավորներին հասցրել է հոսպիտալ, այնուհետև սնունդ է վերցրել ու հետ եկել։

Ընկերները պատմել են որ Գռնոյին հետ գալուց տեսել են, և նրանց ուրախությանը չափ ու սահման չի եղել։ Ծնողներից վարպետորեն թաքցրել է Գռնոն, երբ մայրը հարցրել է թե ոնց ես, պատասխանել է որ ինքը լավ է, և ապահով վայրում է։

Գառնիկ Ղանդիլյան

Գառնիկ Ղանդիլյան

2001-08-23 - 2020-11-10
Բարի էր ընկերասեր, խելացի, իր բարության հետ մեկտեղ շուտ բռնկվող, կատակասեր էր, բայց չէր սիրում զգացմունքները ցույց տալ։ Դպրոցում սովորում էր գերազանց, 2014թ -ին հաճախել է սպորտի ձյուդոյի ունի, 7 մեդալ։