Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Գեւորգ Հունոյան

Գեւորգ Հունոյան

2001-02-10 - 2020-10-09

Գեվորգ Մնացականի Հունոյանը ծնվել է Շիրակի մարզի Ազատան գյուղում 2001թ. փետրվարի 10-ին:

Միշտ ասում էր, որ Ղարաբաղում է ծառայելու եւ այդպես էլ եղավ. 2019թ. հուլիսի 9-ից ծառայության է անցել Արա լեռ զորամասում, պատերազմի առաջին օրից սկսած եղել է ամենախոցելի վայրերում: Նա առանց վարանելու կատարել է իր առջեւ դրված բոլոր առաջադրանքներն եւ իր գրադ տեսակի հրետանիով կարողացել է մեծաքանակ կորուստներ պատճառել թշնամուն: Նրան նույնիսկ հետ չի պահել իր հրետանու անսարք վիճակը, ժամանակին ճիշտ կողմնորոշվելով կարողացել է արագ վերանորոգել եւ նորից անցնել մարտական գործողությունների կատարմանը:

Ամեն օր զանգում էր և բոլորից հարցնում: Ասում էր.«հո մեր մոտից մարդ չի եկել, թող ոչ մեկն չգա,ես կկռվեմ բոլորի փոխարեն»:Եվ այո նա կռվեց մեր բոլորի փոխարեն, չխնայելով ոչինչ: Հայրենասիրություն իր հոգու մեջ էր, նա երբեք չէր խոսում այդ մասին, բայց իր կռվով ցույց տվեց. Նա իր կյանքն նվիրաբերեց հայրենիքին, հավերժ մնալով զինվոր:

Գեւորգ Հունոյան

Գեւորգ Հունոյան

2001-02-10 - 2020-10-09
Միշտ ասում էր, որ Ղարաբաղում է ծառայելու եւ այդպես էլ եղավ. 2019թ. հուլիսի 9-ից ծառայության է անցել Արա լեռ զորամասում, պատերազմի առաջին օրից սկսած եղել է ամենախոցելի վայրերում: