Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Գեւորգ Սաղաթելյան

Գեւորգ Սաղաթելյան

2001-10-23 - 2020-10-15

Գևորգ Աշոտի Սաղաթելյան, ծնվել է 23.10.2001թ. ՌԴ Սարատով քաղաքում։

2004թ. տեղափոխվել է Հայաստան։ 2007թ. ընդունվել է Երևանի թիվ166 դպրոց։ Ավարտել է 9 րդ դասարանը 2016-ին, ապա ընդունվել ԵԻՊՔ։

2020-ին ավարտելով քոլեջը ընդունվեց ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետ։ 2020 ի հուլիսի 17-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայության ժամանակ իմացավ, որ ընդունվել է իր երազած ֆակուլտետը։

Ցավոք սկսվեց պատերազմը, ծառայում էր Որոտանում (Կուբաթլուում), պատերազմում էր Ջրականում (Ջաբրաիլում)։

Պատերազմի ժամանակ Գևորգի հայրը՝ Աշոտը միանում է որդուն, որ միասին կռվեն թշնամու դեմ։

Հոկտեմբերի 15-ին մարտական ծառայության ժամանակ անօդաչուի հարվածից միասին զոհվում են։ Հայր և որդի պարգևատրվել են մարտական ծառայության մեդալով։

Գեւորգ Սաղաթելյան

Գեւորգ Սաղաթելյան

2001-10-23 - 2020-10-15