Ծնվել է 1989թ․ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, արմատներով Ջավախքից էր։
Սովորել է ԵՊՀ-ում, գերազանց տիրապետել է Հայաստանի և Արցախի քարտեզներին։
Կամավորագրվել է հայրենիքի պաշտպանությանը, մասնակցել է Շուշի-Բերձեր հատվածի, Քարինտակի մարտերին։ Արագ արձագանքման ջոկատի կազմում պայքարել է դիվերսիոն մեծաթիվ խմբի դեմ։
Զոհվել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում։
Պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։