Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Հայկ Պապիկյան

Հայկ Պապիկյան

2001-12-11 - 2020-10-12

Հայկ Մհերի Պապիկյանը ծնվել է 11.12.2001թ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։ 2008 թվականից հաճախել է Ապարանի ֆիզմաթ ավագ դպրոցը՝ ցուցաբերելով բարձր առաջադիմություն։ Վաղ տարիքում կորցրել է հորը։

Էությամբ երազող չէր, բայց ուներ նպատակ՝ դառնալ տնտեսագետ։ 2020թ. ավարտել է դպրոցը և ընդունվել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ։ Չհասցնելով հաճախել համալսարան՝ 11.08.2020թ. զորակոչվել է բանակ։

Ծառայել է Արցախի ՊԲ 8-րդ պաշտպանության շրջանի «Ցոր» զորամասում, որպես 1-ին հրետանային մարտկոցի 2-րդ հրետանային դասակի 2-րդ հրանոթի նշանառու։

2020թ. սեպտեմբերին, հակառակորդի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում եղել է մարտական թեժ կետերում՝ Վազգենաշեն, Հադրութ, Ջրական, Վարանդա և Արալեռ (Ջուվառլու)։

Հայկը իրեն բաժին ընկած վերջին մարտը մղել է Ջուվառլուում, որտեղ և հերոսացել է 20 զինակից ընկերների հետ՝ քաջի մահով։ Քանի որ երդվել էին մինչև վերջին շունչը չլքել իրենց վստահված մարտական դիրքը։

Վերը նշված անձնազոհ սխրանքների համար, ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ 2-րդ աստիճանի» շքանշանով։

Մեկ տարի 2 ամիս երկար սպասումներից հետո նրանց աճյունները ի վերջո թշնամու կողմից վերադարձվեցին և ամփոփվեցին հայրենի հողում։

Հերոս Հայկը ի Տեր ննջում է իր սիրելի ծննդավայր՝ Ապարան քաղաքի հերոսների պանթեոնում՝ իր մանկության և պատանեկության ընկերների փառավոր շարքերում...

Օրը ՀԵՐՈՍՆԵՐ է հուղարկավորում

Ձեզ բացակա չենք դնի․ Հայկ Մհերի Պապիկյան

Հայկ Պապիկյան

Հայկ Պապիկյան

2001-12-11 - 2020-10-12
Հայկ Մհերի Պապիկյանը ծնվել է 11.12.2001թ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։ 2008 թվականից հաճախել է Ապարանի ֆիզմաթ ավագ դպրոցը՝ ցուցաբերելով բարձր առաջադիմություն։ Վաղ տարիքում կորցրել է հորը։