Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Հենրիկ Սողոմոնյան

Հենրիկ Սողոմոնյան

2001-05-12 - 2001-05-12

 Հենրիկ Ռաֆիկի Սողոմոնյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 12-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։ Ունի մեկ քույր։ Հենրիկը  շատ աշխույժ էր, ցանկանում էր դերասան դառնալ։ Դեռ փոքրուց միջոցառումներ էր կազմակերպում բակում՝ ներառելով բակի երեխաներին։
Շատ էր սիրում կարդալ. գեղարվեստական գրքեր էր կարդում։ Պարապում էր օր ու գիշեր, որ ընդունվի ինստիտուտ:

Գյուղում և դպրոցում նա հայտնի էր որպես հավասարակշռված, համեստ և դաստիարակված Հենո։ Ուսուցիչների և դասընկերների հետ շատ կապված էր, բանակից էլ անգամ հետաքրքրվում էր նրանցով։ Եթե դասարանում որոշում կայացնելիս Հենոն մի բան ասում էր, բոլորը համաձայնում էին հետը, գիտեին՝ հաստատ չի սխալվի։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետ, սիրում էր այդ մասնագիտությունը, նրան հետաքրքրում էր ուսանողական կյանքը։ Ուզում էր բանակից գալ, քրոջ հետ ապրել Երևանում և վայելել ուսանողական կյանքը։ Հենրիկն ուզում էր նաև հայտնի լինել, որպես երկրորդ մասնագիտություն անպայման սովորել դերասանություն։

Երբ քույրը ինչ-որ մեկի մասին վատ է արտահայտվել, եղբայրն ընդհատել է նրան, ասելով, որ դրանք սուբյեկտիվ մոտեցումներ են ու չի կարելի բաժանել լավի և վատի։ Պետք է ցանկացածի մեջ տեսնել լավը ու այդպես դառնալ ավելի բարի։
Հենրիկը համեստ էր և հավասարակշռված։ Բնավորության իր այդ գծի պատճառով նա երբեք պատմությունների մեջ չի հայտնվել։ Իր առաջացած խնդիրները գեղեցիկ շրջանցում էր, կամ տալիս էր հնարավորինս ճիշտ լուծում։
Հենրիկը բանակ զորակոչվել է բարձր տրամադրությամբ, ասում էր՝ ծառայությունը տղայի համար կարևոր է, այն կյանքը կիսում է երկու մասի։ Ծառայությունն անցնում էր Մարտակերտի շրջանի Ներքին Հորաթաղ գյուղում։ Սերժանտ Սողոմոնյանը հրետանավոր էր, ծառայում էր Ակացիա ինքնագնաց հաուբից հրետանու հաշվարկում։ Տուն զանգում էր օրը երկու անգամ ու հետաքրքրվում ամեն ինչից, ամեն անգամ իմանալով, որ գյուղում կյանքը միապաղաղ է, հրավիրում էր տանեցիներին Արցախ՝ արձակուրդը անցկացնելու։
Հենրիկի համար բանակային ընկերները առանձնահատուկ դեր ունեին, այդ ամենը նա հաճախ էր շեշտում տուն զանգերի ընթացքում։ Նրան անգամ փորձել են տեղափոխել մեկ այլ զորամաս, բայց ընկերների կողքին մնալու համար չէր համաձայնել։ Զորամասում ամեն բան նրա սրտով էր ուտելիքից սկսած մինչև բուժաշխատողները։ Հենոն էլ այս ամենը հատուցում էր իր լավ ծառայությամբ։ Հրամանատարի հետ արդեն ընկերացել էին, իր գործերը Հենրիկին էր վստահում։
Երբ պատերազմը սկսեց, նա մեկ տարի երկու ամսվա ծառայող էր։ Հրամանատարը պատերազմի առաջին օրը զոհվել էր, Հենրիկը չէր լքել մարմինը, մի ամբողջ գիշեր մնացել էր հրամանատարի մոտ։ Հակառակորդի նշանառության տակ էին։ Առավոտյան արկերը տեղափոխող մեքենան պայթել է, նա դուրս է եկել տեսնելու՝ թե ինչ է պատահել, վերադառնալու ժամանակ արկերից մեկն ընկել է իր կողքը և ստացել է բեկորային վնասվածք։ Սեպտեմբերի 28-ին սերժանտ Սողոմոնյանը անմահացել է՝ ստացած վերքերի պատճառով։

Հուղարկավորվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։

Ձեզ բացակա չենք դնի․ Հենրիկ Ռաֆիկի Սողոմոնյան

Հենրիկ Սողոմոնյան

Հենրիկ Սողոմոնյան

2001-05-12 - 2001-05-12
 Հենրիկ Ռաֆիկի Սողոմոնյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 12-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։ Ունի մեկ քույր։