Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Հրայր Դանիելյան

Հրայր Դանիելյան

1997-07-22 - 2020-10-15

Հրայր Մհերի Դանիելյանը ծնվել է 1997 թվականի հուլիսի 22-ին  Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)  Մարտունու շրջանի Նորշեն գյուղում։ 2003 թվականին ընտանիքով տեղափոխվել են Ստեփանակերտ և Հրայրը նախնական կրթությունն ստացել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում։ 2009 թվականին տեղափոխվել են քաղաք Շուշի, քանի որ Հրայրի հայրը եղել է զինվորական, և տղան ուսումը շարունակել է Շուշիի  Մուրացանի անվան ավագ դպրոցում։

2014 թվականին  ավարտել է դպրոցը և նույն տարում ընդունվել է Արցախի Պետական Համալսարանի տնտեսաիրավաբանականական ֆակուլտետի իրավագիտություն բաժինը։ Մի տարի սովորելուց հետո զորակոչվել է բանակ և ծառայել Դ-20 հրետանային դիվիզիոնում` որպես  հրանոթի հրամանատար։

2016 թվականին երբ սկսվել է ապրիլյան քառօրյա պատերազմը  Հրայրն իր անմիջական մասնակցությունն է ունեցել, եղել է մարտական դիրքերում ցուցաբերած քաջության և կամային բարձր որակների շնորհիվ արժանացել է բազմաթիվ մեդալների։

Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը, 2020 թվականին ավարտել ու աշխատանքի անցել ոստիկանության կոռուպցիոն հանցագործությունների բաժնում լեյտենանտի կոչումով։

Շատ կարճ ժամանակաշրջան է հասցրել աշխատել՝ 2020 թվականի օգոստոսի  1-ին ընդունվել է աշխատանքի  2020թվականի սեպտեմբերի  27-ին սկսվել է պատերազմը։ Առաջին իսկ օրվանից Հրայրը մեկնել է մարտի դաշտ, հատուկ առաջադրանքներ է կատարել տարբեր մարտական դիրքերում` Մարտակերտում, Ասկերանում և Մարտունիում։

Հրայրը 2020 թվականի հոկտեմբերի 15-ին ոստիկանական բաժնի ընկերների հետ մեկնել է Հադրութի շրջանի Ծակուռի գյուղ և նույն գիշերն էլ անօդաչու թռչող սարքի հարվածից ամբողջ անձնակազմով զոհվել են։ Հետմահու պարգևատրվել է Արցախի  Հանրապետության «Արիության համար» մեդալով։

Հերոսի աճյունը հանգչում է հայրենի Նորշեն գյուղի եղբայրական գերեզմանատանը։ Չնայած այն հանգամանքին, որ  ծնողները  այդ  ժամանակահատվածում ապրել են Ստեփանակերտում, այնուամենայնիվ որոշել են որդուն հուղարկավորել Նորշենում, քանի որ Հրայրը շատ է սիրել իր հայրենի գյուղը: Ստեփանակերտում բնակվելուց հետո էլ մշտապես պահել է կապը գյուղի հետ, գրեթե ամեն շաբաթ գնացել է գյուղ։

Ցավոք  2023 թվականի սեպտեմբերի 19-ին մեկնարկած ռազմական գործողություններից ու հայաթափումից հետո` Հրայրի ընտանիքի անդամները դուրս գալով Ադրբեջանի կողմից  օկուպացված տարածքներից, լքում են հարազատ օջախը, հարկադրված թողնելով Հրայրի գերեզմանը Նորշենում։

Ձեզ բացակա չենք դնի․ Հրայր Մհերի Դանիելյան

Անմահ հերոս Հրայր Դանիելյան

Ճանաչենք մեր հերոսներին. Հրայր Մհերի Դանիելյան

 

 

Հրայր Դանիելյան

Հրայր Դանիելյան

1997-07-22 - 2020-10-15
Հրայր Մհերի Դանիելյանը ծնվել է 1997 թվականի հուլիսի 22-ին  Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)  Մարտունու շրջանի Նորշեն գյուղում։ 2003 թվականին ընտանիքով տեղափոխվել են Ստեփանակերտ և Հրայրը նախնական կրթությունն ստացել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում։