Իշխան Վարդանյանը ծնվել է 1996 թվականին՝ Մեծամորում։ Ավարտել էր դպրոցն ու 2014-ին մեկնել Արցախ՝ պարտադիր զինվորական ծառայության։ Ոստիկանության զորքերում էր 2020 թվականի հունիսից։ Բարի, կամեցող, բոլորին օգնության հասնող՝ ճանաչողներն այսպես են բնութագրում Իշխանին։
Իշխան Վարդանյանն Արցախ մեկնեց սեպտեմբերի 29-ին։ Ծառայակիցների հետ մասնակցեց Քարվաճառի պաշտպանությանը։ Ի դեպ, հայրը՝ Արշալույս Վարդանյանը, մասնակցել էր Արցախյան առաջին ազատամարտին ու Ապրիլյան մարտերին։ Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցում էին Իշխանն ու եղբայրը՝ ժամկետային զինծառայող Արմեն Վարդանյանը։
Հոկտեմբերի 25-ին Իշխանը մի քանի օրով վերադարձավ տուն։ Օրեր անց, երբ օգնության կարիք ուներ հայկական պատմական բերդաքաղաքը, Իշխան Վարդանյանը կրկին մեկնեց Արցախ։
Նոյեմբերի 4-ից Իշխանը ծառայակիցների հետ մասնակցեց Շուշիի պաշտպանական մարտերին։
Ահեղ մարտեր էին։ Անզիջում պայքար էր թշնամու մեծաքանակ ուժերի դեմ։ Որոշ ժամանակ անց ոստիկանության զորքերի զորախումբը Շուշիի մատույցներում հայտնվեց շրջափակման մեջ։
Օրեր անց պարզվեց, որ Իշխանը զոհվել է:
Շարքային Իշխան Վարդանյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական զորակցություն» մեդալով։