Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Կարեն Բաբայան

Կարեն Բաբայան

1987-03-10 - 2020-10-18

Կարեն Արայի Բաբայանը ծնվել է Վայոց Ձորի մարզի, քաղաք Եղեգնաձորում` 1987թ. մարտի 10-ին:
1993-1994 ուս. տարում հաճախել է Եղեգնաձորի թիվ 2 միջն. դպրոցը:
Ցուցաբերելով բարձր առաջադիմություն և օրինակելի վարք, 2002-2003 ուս.տարում ավարտել է դպրոցը:
2003թ-ից ընդունվել է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, ավարտելուց
հետո` ստանալով ճարտարագետ-շինարարի որակավորում:
2008թ-ից անցել է զինվորական ծառայության: Զորամասի հրամանատարության կողմից մարտական
պատրաստության, զինվորական կարգապահության բարձր ցուցանիշների համար պարգևատրվել շնորհակավագրով,
պատվոգրով և <Հայոց բանակի գերազանցիկ> կրծքանշանով: Ծառայությունն ավարտել է 2010թ-ին` ստանալով
ավագ սերժանտի կոչում:
Աշխատել է Մեծածախ առևտրային ընկերությունում, որպես վաճառքի մենեջեր:
2014թ-ին ամուսնացել է: Ունի մեկ որդի` Վահագնը:
2020թ-ի հոկեմբերի 3-ին զորակոչով` որպես պահեստազորի ականանետի հրամանատար, մասնակցել է մարտական
գործողությունների ուսուցողական պարապմունքներին: Հոկտեմբերի 16-ին, ՀՀ վարչապետի ոգեկոչով, հայրենիքի
պաշտպանությանը զինվորագրված գումարտակով, հատուկ առաջադրանք ստացած` մեկնել է ռազմաճակատ:
Հոկտեմբերի 17-ի լուսաբացին հասնելով Քաշաթաղ` արդեն գրավված տարածք, ընկնում են ռմբակոծության տակ և
30կմ. նահանջելով հասնում Այգեհովիտ գյուղ: Հոկտեմբերի 18-ի գիշերը, հրադադարից անմիջապես հետո սկսած
ռմբակոծության ժամանակ, Կարենը` որպես դասակի հրամանատար, կազմակերպելով զինակից ընկերների ապահով
տեղաշարժն անմահանում է` չխնայելով կյանքը հանուն հայրենիքի:
2021թ-ի մարտի 19-ին, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների
ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է <ՄԱՐՏԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ> մեդալով:

Կարեն Բաբայան

Կարեն Բաբայան

1987-03-10 - 2020-10-18
2020թ-ի հոկեմբերի 3-ին զորակոչով` որպես պահեստազորի ականանետի հրամանատար, մասնակցել է մարտական գործողությունների ուսուցողական պարապմունքներին: Հոկտեմբերի 16-ին, ՀՀ վարչապետի ոգեկոչով, հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված գումարտակով, հատուկ առաջադրանք ստացած` մեկնել է ռազմաճակատ: Հոկտեմբերի 17-ի լուսաբացին հասնելով Քաշաթաղ` արդեն գրավված տարածք, ընկնում են ռմբակոծության տակ և 30կմ. նահանջելով հասնում Այգեհովիտ գյուղ: