Ծնվել է 1979թ հուլիսի 24-ին Գորիս քաղաքում, սովորել է Գորիսի դպրոցներից մեկում, 8-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան, ավարտելով ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, Հրամանատարական ակադեմիա։
2000թ. անցել է Ծառայության ՀՀ ԶՈւ-ում։ Ծառայել է Արցախի Մարտունի 2-ում, Ջաբրայիլում, առաջին և չորրորդ բանակային կորպուսներում։ 2012 և 2013թթ ճանաչվել է ԶՈՒ լավագույն գումարտակի հրամանատար։
2016 թ քառօրյա պատերազմին եղել է Ջաբրայիլի գնդի Շտաբի պետը։
Արժանացել է «Հայրենիքին Մատուցած Ծառայությունների համար» 2 աստիճանի մեդալով, «Մարտական ծառայության» մեդալով , «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան»,« Դրաստամատ Կանայան», «Անբասիր Ծառայության» 1,2,3 և մի շարք այլ մեդալներով, հուշամեդալներով և պատվոգրերով։ 2020թ նշանակվել է Սիսական գնդի հրամանատարի տեղակալ, մարտական գծով ։
2020թ Սեպտեմբերի 27-ին չարաբաստիկ պատերազմին առաջիններից էր ով մեկնեց ռազմաճակատ:
Հոկտեմբերի 13-ին ռազմական գործողությունների ժամանակ Հադրութի մոտակայքում կյանքը զոհեց հանուն Հայրենիքին։
ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1 աստիճանի մեդալով։
Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2 աստիճանի շքանշանով ։
Ամուսնացած էր, ունի 3 երեխա։