Ծնվել է 1970թ. դեկտեմբերի 23-ին, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ 1978-88թթ. սովորել և ավարտել է Ալավերդու թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1989-91թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում՝ Մոլդովայի հանրապետությունում։ 1992-2020թթ աշխատել է տարբեր պետական հաստատություններում։
Ամուսնացած է, ունի 3 որդի:
Անդամագրվելով <<Արծիվ մահապարտների>> ՀՆԳ վերակազմավորված վաշտի կազմում,սեպտեմբերի 30-ից: Վերջին անգամ մարտընկերները նրան տեսել են հոկտեմբերի 2-ին Ջրականի ստորաբաժանման տարածքում:Հոկտեմբերի 3-ից ոչ մի լուր չեն ունեցել։
Հնարավոր է,որ մահը վրա է հասել 2020թ հոկտեմբերի 10-ին, Ֆիզուլիի շրջակայքում:
Հուղարկավորությունը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին։