Լևոն Անթանյանը ծնվել է 1993 թվականին, ամուսնացած էր, ունի երկու զավակ՝ Սմբատն ու Անգելինան։ Պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Արցախի զորամասերից մեկում։ Եղբոր՝ Արմեն Անթանյանի հետ միշտ միասին էին՝ կողք կողքի, թև ու թիկունք։ Միասին ընդունվել էին ոստիկանության զորքեր, միասին ծառայել, միասին աշխատել։ Միասին էլ սեպտեմբերի 29-ին մեկնեցին պատերազմ։ Մեկ ամիս մասնակցեցին Քարվաճառի պաշտպանությանը։ Հոկտեմբերի 17-ին Քարվաճառում զինակից ընկերներով նշեցին Արմենի 26-ամյակը։ Տուն վերադարձան հոկտեմբերի 29-ին։ Իսկ օրեր անց կրկին մեկնեցին Արցախ։ Նոյեմբերի 4-ից մասնակցեցին Շուշիի պաշտպանական մարտերին։
Նոյեմբերի 6-ին Արմեն Անթանյանը զանգում է քրոջը՝ Միլենային:
Օրեր անց պարզվեց, որ Լևոն և Արմեն Անթանյանները մնացել են թշնամու շրջափակման մեջ և զոհվել նոյեմբերի 7-ին։
«Ստեց, ասաց՝ Սևանում են, ամեն ինչ լավ է»․ Անթանյան եղբայրները ընկան հանուն հայրենիքի
Ձեզ բացակա չենք դնի․ ոստիկաններ․ եղբայրներ՝ Լևոն Սմբատի Անթանյան, Արմեն Սմբատի Անթանյան
