Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Լեւոն Չատինյան

Լեւոն Չատինյան

2000-09-28 - 2020-10-03

Լևոն Վահեի Չատինյանը ծնվել է 2000թ. սեպտեմբերի 28-ին, Երևանում։ Տան միակ երեխան է։ 2006-2015թթ. սովորել է Երևանի Հ. Պողոսյանի անվան թիվ 82դպրոցում։ Սովորել և ավարտել է հիմնական դպրոցը գերազանց առաջադիմությամբ։ Սիրած առարկաներն էին մաթեմատիկան, գրականությունը, պատմությունը, ֆիզկուլտուրան։ Գեղեցիկ ասմունքում էր,բոլոր միջոցառումների զարդն էր։ Անհագ սիրով սովորում էր Սևակի բանաստեղծությունները և բանակից՝ ամեն զանգի հետ մոր համար ասմունքում՝ երջանկացնելով նրան։ Լևոնը ավարտել է Սարաջևի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, հաճախել է նաև Թումո կենտրոն, ստեղծել բավականին կայքեր։ Սպորտով է զբաղվել՝ կառատե, լող, հրաշալի ֆուտբոլ էր խաղում։ Մասնակցել է շախմատի առաջնություններին՝ ներկայացնելով դպրոցը։

2015թ. ընդունվել է Ինֆորմատիկայի պետական քոլեջի վեբ-դիզայն բաժինը՝ անվճար։ Տիրապետել է մի շարք համակարգչային ծրագրերի։ 2018թ-ին ավարտել է քոլեջը և ընդունվել Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարան։

2019-ին, կիսատ թողնելով ուսումը, հունվարի 28-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Ջաբրայիլում։ Սեպտեմբերի 27-ին եղել է դիրքերում, ակտիվորեն մասնակցել մարտական գործողություններին։ Տիրապետում էր АГС կոչվող զինատեսակին։

Լևոնը առաջին օրվանից ընտանիքի անդամների հետ խոսում էր շատ ուրախ ու հանգիստ, հավատացնում, որ ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա։ Ողջ մնացած ծառայակից ընկերները պատմում են. որ շատ համարձակ պատերազմել է հակառակորդի դեմ, նաև մյուսներին ոգեշնչել։ Անընդհատ հրամանատարի կողքին է եղել,մշտապես փոխարինել ծսռայակից ընկերներին, ովքեր չեն համարձակվել գնալ հաց ու ջուր բերելու դիրքերում կռվողներին։

Մարտական ընկերների խոսքով՝ Լևոնը համարձակ է, չափազանց հայրենասեր,հասուն մտածելակերպով, նվիրված ու ընկերասեր, ընկերներին միշտ փորձում էր օգնել, թույլերին պաշտպանում ցանկացած իրավիճակում։

Արցախի նախագահի կողմից հատուկ հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» շքանշանով, «Մարտական խաչ», «Գթության մայր», «Առաջին գունդ» շքանշաններով։

Պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհուրդը հերոս պոլիտեխնիկցիների ծնողներին շնորհեց Ուսանողական խորհրդի երախտագիտության մեդալներ

Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի Հերոսները

Հուշաղբյուրի բացման, եղևնիների տնկման և դասարանի անվանակոչի արարողություններ 82 հիմնական դպրոցում

Խոնարհման ցերեկույթ «Հիշատակի ղողանջներ» խորագրով

«Լեւոնը»

«Մամ, պատկերացնում ես, ծննդյանս տոնը ադրբեջանցիները հրավառությունով են նշում, սկսել են կրակել». Լեւոն Չատինյան

Դու գնացիր կռիվ, տղես

Հաղթության Մատյան. Լևոն Չատինյան

Լևոն որդի՛ս տուն արի

Մեր հերոսին սիրել են բոլորը

London Kids House-ի փոքրիկների խոնարհումը հերոսներին

Լեւոն Չատինյան

Լեւոն Չատինյան

2000-09-28 - 2020-10-03
Լևոն Վահեի Չատինյանը ծնվել է 2000թ. սեպտեմբերի 28-ին, Երևանում։ Տան միակ երեխան է։ 2006-2015թթ. սովորել է Երևանի Հ. Պողոսյանի անվան թիվ 82դպրոցում։ Սովորել և ավարտել է հիմնական դպրոցը գերազանց առաջադիմությամբ։ Սիրած առարկաներն էին մաթեմատիկան, գրականությունը, պատմությունը, ֆիզկուլտուրան։