Լևոն Գրիգորի Դանիելյանը ծնվել է 2001թ. օգոստոսի 30-ին։ Սովորում էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ուսումը թողնելով կիսատ, զորակոչվել է բանակ 2020թ. հունվարի 8-ին։
6 ամիս ծառայել է Գյումրիում, ստացել կրտսեր սերժանտի կոչում և տեղափոխվել Հադրութ։ Բարի, ազնիվ, ընկերասեր Լևոնը պատերազմի առաջին օրից կռվել է ամենաթեժ տեղերում։
Լյովը՝ ինչպես ընկերներն են ասում, անձնվիրաբար 42 օր պայքարել է Հադրութում, Մարտունիում, եղել է Ասկերանում։
Հադրութում՝ իր զինակից ընկերների հետ ծանր և համառ մարտեր են վարել։ Լինելով հաշվարկի հրամանատար, հակատանկիստ (ֆագոտ) ոչնչացրել է հակառակորդի տանկեր, զրահատեխնիկա, մեծ թվով կենդանի ուժ։
Արժանացել մի շարք շքանշանների։
Վերջին մարտը Շուշիում էր։ Նոյեմբերի 6-ին վիրավորվել է, բայց շարունակել իր անձնվիրաբար պայքարը։
Նոյեմբերի 7-ին հայտնվելով շրջափակման մեջ, մինչև վերջին պահը որպես սերժանտ և լավ ընկեր մնացել է իր վաշտի զինվորների հետ, կատարել իր առջև դրված խնդիրները։
Ցավոք հերոսաբար զոհվել է Շուշիում նոյեմբերի 9-ին։
Ձեզ բացակա չենք դնի․ Լևոն Գրիգորի Դանիելյան