Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Մելիքսեթ Արոսյան

Մելիքսեթ Արոսյան

1992-03-04 - 2020-10-17

Մելիքսեթ Սարգսի Արոսյանը ծնվել է 1992 թվականին, Շիրակի մարզի, Աշոցքի տարածաշրջանի Ղազանչի գյուղում, մանկավարժների ընտանիքում, հայրը դպրոցի զինղեկն էր, մայրը դասվար։

Լինելով մանկավարժների ընտանիքից, Մելիքսեթը ևս շարունակեց ծնողների աշխատանքը, շուրջ մեկ տարի  աշխատել է հայրենի Ղազանչիի միջնակարգ դպրոցում, որպես զինղեկ։

Ավարտել է Շիրակի պետական համալսարանի ՆԶՊ և ֆիզդաստիարակության ֆակուլտետը, արժանացել էր սպայի /լեյտենանտ /կոչման։

Տան միակ որդին էր, ունի մեկ քույր։

Ծառայել է Արարատի զորամասում, բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել է «Քաջարի մարտիկ», «Լավագույն մարզիկ», «Բանակի գերազանցիկ» շքանշաններով։ Հետախույզ - դիպուկահար էր, այնքան լավ էր ծառայում, որ նկարը մեծադիր պաստառով փակցված էր զորամասում և Երևան - Արցախ մայրուղու ցուցատախտակին։

Մելիքսեթը նաև որսորդմիության անդամ էր, ազատ ժամանակ դուրս էր գալիս որսի։ Նա պահեստազորային էր Վանաձորի զորամասում, այնտեղից մեկել է միանգամից Ջաբրայիլ /Ջրական /ու մասնակցել պատերազմի թեժ մարտերին։

Մարտական ընկերները պատմում են, որ շատ մոտ է եղել թշնամուն, իր դիվերսիոն հետախուզական խմբով, հմուտ դիպուկահարությամբ, հետ է շպրտել հակառակորդին, բնաջնջել նրանցից շատերին, կենաց ֊մահու պայքար է մղել, առգրավել 7 զրահամեքենա, զենք ֊զինամթերք։

Վիրավոր է եղել, ցավոք հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։

ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հայրենի Ղազանչի գյուղում, ծնողների կողմից բացվել է նրա հիշատակը հավերժացնող խաչքար։ Մելիքսեթի քույրը լույս աշխարհ է բերել տղա զավակ ու անվանակոչել անմահ հերոս եղբոր անվամբ։

Ձեզ բացակա չենք դնի․ Մելիքսեթ Արոսյան

Անմահ հերոս Մելիքսեթ Արոսյան

«ՀԵՏ Է ՇՊՐՏԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ, ԲՆԱՋՆՋԵԼ ՆՐԱՆՑԻՑ ՇԱՏԵՐԻՆ, ԱՌԳՐԱՎԵԼ 7 ԶՐԱՀԱՄԵՔԵՆԱ». ՄԵԼԻՔՍԵԹ ԱՐՈՍՅԱՆ

Մեր նահատակ հերոսները․ Մելիքսեթ Արոսյան

 

 

 

Մելիքսեթ Արոսյան

Մելիքսեթ Արոսյան

1992-03-04 - 2020-10-17
Մարտական ընկերները պատմում են, որ շատ մոտ է եղել թշնամուն, իր դիվերսիոն հետախուզական խմբով, հմուտ դիպուկահարությամբ, հետ է շպրտել հակառակորդին, բնաջնջել նրանցից շատերին, կենաց ֊մահու պայքար է մղել, առգրավել 7 զրահամեքենա, զենք ֊զինամթերք։