Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Մհեր Ափիկյան

Մհեր Ափիկյան

2001-04-24 - 2020-10-28

Մհեր Սարգսի Ափիկյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 24-ին, Երևանում։ Հաճախել է ձյուդոյի։  4-5 տարի սպորտով զբաղվելուց հետո առաջացել են այլ հետաքրքրություններ, փայլուն շախմատիստ էր, ընկերասեր, առաքինի ու չափազանց բարի։

Շատ հետաքրքրություններ ուներ,ուզում էր ամեն տեղ լինել, որսորդություն էր սիրում, հայրիկի հետ հաճախ որսորդության էին գնում:

Սովորել է Երևանի Թիվ 52 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Եվրոպական համալսարանի ֆինանսների կառավարում բաժնում, չի հասցրել սովորել քանի որ 2019 թվականի հուլիսի 26-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության, ծառայության է անցել Մարտունի 2-ում։

Մհերը մասնակցել է ամենաթեժ կետերի մարտերին,եղել է Ճարտարում, Ուլյանում, զոհվել է հոկտեմբերի 28-ին, Ճարտարում, գտնվել ութ ամիս անց, ԴՆԹ հետազոտությամբ, որոնողական աշխատանքների և Կարմիր խաչի օգնությամբ Մհերին գտել և մարմինը ճանաչել են իր համազգեստի գրպանում եղած տվյալներով։

Արցախի Հանրապետության նախագահ` Ա. Հարությունյանի հրամանագրով Մհերը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով,ամփոփված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։ 

«Կամանդիրը բոլորին ուղարկում է սնարյադների տակ...»․ 19-ամյա Մհերի մարմինը 8 ամիս անց գտան

Մհեր Ափիկյան

Մհեր Ափիկյան

2001-04-24 - 2020-10-28
Մհեր Սարգսի Ափիկյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 24-ին, Երևանում։ Հաճախել է ձյուդոյի։  4-5 տարի սպորտով զբաղվելուց հետո առաջացել են այլ հետաքրքրություններ, փայլուն շախմատիստ էր, ընկերասեր, առաքինի ու չափազանց բարի։