Ծնվել է 1979 թվականին Մարտունու Կարմիր շուկա գյուղում։ Ունի երկու երեխա։
Ծառայել է Մարտակերտում որպես հետախույզ, այնուհետև տեղափոխվել է Մարտունի 2։
Մասնակցել է 2016 թվականի Ապրիլյան մարտերին, արժանացել մի շարք մեդալների։
44-օրյա պատերազմում խոցել է թշնամու 3-ից ավելի տանկ, ոչնչացրել տասնյակից ավելի կենդանի ուժ։
Զոհվել է քաջի մահով հոկտեմբերի 11-ին,թշնամու գրոհը կասեցնելիս։
Պարգևատրվել է «Արիության» մեդալով։