Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Մհեր Քոչինյան

Մհեր Քոչինյան

2001-04-19 - 2020-11-09

 Մհեր Քոչինյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 19-ին։ Ընտանիքի ամենափոքրն էր, ունի երեք քույր։

Սովորել է Վանաձորի թիվ 4 միջնակարգ դպրոցում, 9-րդ դասարանից հետո ուսումը շարունակել է Գյուղատնտեսական քոլեջում` հաշվապահական հաշվառում բաժնում։ Խելացի էր, բարի ու ընկերասեր։ Վաղ տարիքից զբաղվել է ֆուտբոլով, ոտքի  վնասվածքից հետո ուժերը փորձել է ծանրամարտում, որտեղ գրանցել է լուրջ հաջողություններ։ Վանաձորի առաջնություններում պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին էր կանգնում։ Նպատակն էր դառնալ աշխարհի չեմպիոն։
Ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ծանրամարտի բաժին։ Մեկ տարի ուսումնառությունից հետո զորակոչվել է ՀՀ ԶՈւ։ Ծառայության առաջին վեց ամիսներն անցել են Հոկտեմբերյանում, այնուհետև տեղափոխվել է Որոտան (Կուբաթլու)։
Ծառայության սկզբում լավ վարքի և գերազանց ծառայության համար ամիսը երկու անգամ տուն էր գալիս։ Լավ ծառայության կապակցությամբ շնորհակալագիր են ուղարկել տուն։ Մհերն արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշաններին։ Մանակցել է Ռուսատանի Աստրախան քաղաքում տեղի ունեցած «Կովկաս 2020» զորավարժություններին։ Տանկային անձնակազմի հրամանատար էր։
Պարտաճանաչ էր, երդման արարողությունից հետո հարազատներից բաժանվելիս մի ոտք շուտ էր դուրս եկել, որ չուշանա և ընկերներն իր պատճառով չպատժվեն։ Ծանրակշիռ էր, մեծերին հարգող և ընտանիքին նվիրված։ Ընկերները պատմում են, որ բանակ զորակոչվելուց առաջ իրենց օգնությամբ նորոգել է մոր սենյակն ու լուծել ձմեռվա վառելիքի հարցը, որ մայրը ձմռանը հնարավորինս քիչ խնդիրներ ունենա։
Սովորելուն զուգահեռ աշխատում էր Յավրյան Ստուդիայում, լուսանկարիչ էր՝ խնջույքներ էր լուսանկարում։
Բարձր հումորի զգացում ուներ, եթե նա ընկերների հետ էր, ապա բակում պիտի բոլորը լսեին իրենց ծիծաղը։ Նա սիրված էր բակի բնակիչների համար, ամեն անգամ տուն գնալիս պիտի տատիկ-պապիկներին հաջողություն ասեր։ Երբ ընկերներն առանց նրա էին, բակի մեծերը հարցնում էին՝ ձեր չորրորդն ո՞ւր է։ Իսկ հիմա միայն լուռ նայում են։
Բանակ շատ ուրախ է գնացել։ Միայն բարկացել էր, որ հավաքը սկսել էր ամսի 1-ին, իսկ իրեն ամսի 14-ին էին տանելու։ Սիրում էր բանակային կյանքը։ Ասում էր՝ օրերս թռչում են։

Մինչև պատեազմն ամեն օր զանգում էր։ Բանակային կյանքը սրտով էր։ Բայց կարճ էր խոսում, ժամանակը քիչ էր։ Պետք է հասցներ զանգել բոլոր հարազատներին և ընկերներին։ Պատերազմի ընթացքում երեք օրը մեկ էր կապվում, ոգևորում էր հարազատներին, ասում՝ ամեն բան լավ է լինելու։
Մասնակցել է Լաչինի, Լիսագորի, Ջաբրայիլի և Շուշիի մարտերին։ Վերջինիս համար մղվող մարտերում էլ նոյեմբերի 9-ին հերոսաբար զոհվել է։

Ձեզ բացակա չենք դնի․ Մհեր Մարտինի Քոչինյան

«Աշխարհի բոլոր ծայրերում հայրենիքի անունն ու պատիվը բարձր պահելու մասին երազող Մհերը անմահացավ հանուն հայրենիքի»

Մհեր Քոչինյան

Մհեր Քոչինյան

2001-04-19 - 2020-11-09
 Մհեր Քոչինյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 19-ին։ Ընտանիքի ամենափոքրն էր, ունի երեք քույր։