Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Նարեկ Ղազարյան

Նարեկ Ղազարյան

2002-02-16 - 2020-10-12

Նարեկ Գեղամի Ղազարյանը ծնվել է 2002թ-ի փետրվարի 13-ին Էջմիածնում: Ուսումը չհասցրեց շարունակել: 2020թ-ի օգոստոսին կամավոր դիմում ներկայացրեց և ծառայության անցավ Ջաբրայիլում, սակայն պատերազմի ընթացքում նրան տեղափոխել էին Հադրութ:
Տարբեր սպորտաձևերով էր զբաղված: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ոչ մի հանդիպում բաց չէր թողնում, պարտությունների մասին էլ մեծ ցավով էր խոսում: Շատ լավ վոլեյբոլ էր խաղում: Ամեն տարի գարնանը դպրոցում վոլեյբոլի մրցումներ էին անցկացվում:
Հոկտեմբերի 12-ին հետախուզական գործողությունների ժամանակ Նարեկն ու իր 7 ընկերները վիրավորվել են: Նահանջելով պատսպարվել են Հադրութի Վանք գյուղի տներից մեկում: Չիմանալով, որ այդ գյուղը ևս թշնամուն է անցել՝ սպասել են օգնության, սակայն օգնություն ուղարկելու հնարավորություն այդպես էլ չի եղել:

Նա այն մարդկանցից էր, ով բոլորի հետ լեզու էր գտնում ու նրա հետ բոլորին հաճելի էր: Շատ կատակասեր էր, չնայած որ հանկարծակի կարող էր լրջանալ: Շատ էր սիրում կարգապահություն: Ընկերներ շատ ուներ, բայց շատ քչերին էր կարողանում լիովին վստահել: Բոլորի պաշտպանն էր Նարեկը :

Նարեկը վերջին անգամ հոկտեմբերի 5-ին է տուն զանգահարել: Զգուշացրել է, որ իրենց ապահով վայր են տեղափոխում, չանհանգստանան, եթե ուշ-ուշ զանգահարի: Դրանից հետո 2 ամիս զանգ չի եղել Նարեկից: 

Նարեկ Ղազարյան

Նարեկ Ղազարյան

2002-02-16 - 2020-10-12
Նարեկ Գեղամի Ղազարյանը ծնվել է 2002թ-ի փետրվարի 13-ին Էջմիածնում: Ուսումը չհասցրեց շարունակել: 2020թ-ի օգոստոսին կամավոր դիմում ներկայացրեց և ծառայության անցավ Ջաբրայիլում, սակայն պատերազմի ընթացքում նրան տեղափոխել էին Հադրութ: