Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Նարեկ Օհանյան

Նարեկ Օհանյան

2002-03-05 - 2020-10-12

Նարեկ Արմենի Օհանյան: Ծնվել է 2002թ.-ի մարտի 5-ին, մայրաքաղաք Երևանում: Սովորել է Երևան քաղաքի թիվ 89 միջնակարգ դպրոցում: Իր տեսակով՝ բարի, ազնիվ, հավասարակշռված ու հավատարիմ անհատականություն էր:

Նարեկը Հայոց բանակ զորակոչվել է 2020թ.-ի հուլիսի 2-ին: Ժամկետային ծառայության է անցել Ցորի լեգենդար գնդում՝ որպես հրետանավոր: Սեպտեմբերի 27-ից մասնակցել է Արցախյան գոյամարտին: Պատերազմի օրերին, լավ տիրապետելով իր մասնագիտական գիտելիքներին և զենքի կիրառությանը, դիպուկ կրակով ոչնչացրել է թշնամու բազմաթիվ դիրքեր՝ հակառակորդին պատճառելով տասնյակից ավելի կորուստներ:

Արցախյան երկրորդ պատերազմի օրերին իր մարտական ուղին Նարեկն անցել է առաջնագծի ամենաթեժ կետերում՝ Վազգենաշեն, Հադրութ, Վարանդա (Ֆիզուլի), Ջրական (Ջաբրայիլ), Արալեռ (Ջուվառլու):

Տասնհինգ օր շարունակ, մարտական ընկերների հետ միասին մարտնչելուց հետո, հոկտեմբերի 12-ին Նարեկը հերոսաբար ընկավ Հադրութի պաշտպանական դիրքերում:

1 տարի երկու ամիս անց՝ 2021թ. նոյեմբերի 2-ին, Նարեկի, ինչպես և իր մյուս 10 ընկերների աճյունները, ադրբեջանցիները փոխանցեցին հայկական կողմին: Նարեկ Արմենի Օհանյանի և իր ընկերների հոգեհանգիստը տեղի ունեցավ 2021թ. դեկտեմբերի 2-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում՝ զինվորական արարողակարգով, վեհափառի աղոթքների ներքո:

Նարեկ Օհանյանին հողին հանձնեցին դեկտեմբերի 3-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում:

Նա տան կրտսեր զավակն էր, ապրում էր ծնողների հետ, ուներ քույր ու եղբայր: Նարեկին սպասում էին հարազատներն ու սիրելի էակը...

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 8-րդ պաշտպանական շրջանի Ցոր հրետանային դիվիզիոնի 21 հերոս տղաներից մեկը՝ զինծառայող՝ շարքային Նարեկ Արմենի Օհանյանը, 44 օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02KK94x6Wyp9NNjGU4hXDWdvQXtW8DaxhnLzymmKTemu9E66yajJPuuWBP5Umwjny5l&id=100020945862201&sfnsn=mo

https://www.facebook.com/Yerkirmedia/videos/330720895628881/?extid=NS-UNK-UNK-UNK-AN_GK0T-GK1C

«Հանգիստ քնիր, բալե՛ս. արդեն տանն ես». մայրը ժպտալու ուժ չունի, հայրը՝ շնչելու…

Նարեկ Օհանյան

Նարեկ Օհանյան

2002-03-05 - 2020-10-12
Նարեկ Արմենի Օհանյան: Ծնվել է 2002թ.-ի մարտի 5-ին, մայրաքաղաք Երևանում: Սովորել է Երևան քաղաքի թիվ 89 միջնակարգ դպրոցում: Իր տեսակով՝ բարի, ազնիվ, հավասարակշռված ու հավատարիմ անհատականություն էր: