Օմար Շարոյի Մամոյանը ծնվել է 2000 թվականի մարտի 21-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։
20-ամյա զինվորը իր կրտսեր եղբոր հետ ծառայում էր Վայքում։ Պատերազմի սկսման օրվանից մեկնում է առաջնագիծ՝ Ջաբրայիլում կենաց-մահու կռիվ տալու թշնամու դեմ։ Թշնամին սարսափում էր եզդի Օմարի ու նրա ծառայակից ընկերների խիզախությունից, մի քանի անգամ գրոհ են կազմակերպում՝ Ջաբրայիլը գրավելու, սակայն ետ են շպրտվում Օմարի ու նրա ընկերների կողմից։
Հոկտեմբերի 7-ին ահեղ մարտեր էին Ջաբրայիլում։ Թշնամու նպատակն էր գրավել Օմարի դիրքը։ 2020 թվականի հոկտեմբերի 7-ից անհայտ կորած էր համարվում Օմար Մամոյանը։
2021թ.-ի մարտի 3-ին Օմարը հանձնվեց մայր հողին։
