Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Պատվական Հարությունյան

Պատվական Հարությունյան

2001-10-02 - 2020-09-29

Ծնվել է 02.10.2001ին Կոտայքի մարզի Զառ գյուղում: 2007-2016թթ. սովորել է տեղի Ժ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցում,այնուհետև ուսումը շարունակել Աբովյան քաղաքի էներգետիկակական քոլեջում: Հաճախել է տարբեր մարզական խմբակներ, տարիներ շարունակ զբաղվել է սամբո-ձյուդոյով, մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի, գրավել  մրցանակային տեղեր: Եղել է սամբոյի ֆեդերացիայի անդամ: Սովորելուն զուգահեռ աշխատել է: 2020ի հունվարի 24ին  զորակոչվել է բանակ, Ծառայության 6 ամիսն անցկացրել է Արմավիրի ուսումնական զորամասում: Հուլիս ամսին տեղափոխվել է ԼՂՀ՝ Ջաբրայիլ: Պատվականն աշխույժ էր, աշխատասեր, կենսուրախ, կյանքով լի,մեծի հետ մեծ էր, փոքրի հետ ՝ փոքր: 2020ի սեպտեմբերի 27ին սանձազերծված պատերազմը, որը նրա համար երկու օր տևեց,  անավարտ թողեց Պատվականի կենսագրությունը: Թերևս վերջին դրվագը վերջին զանգն էր, որը եղել է սեպտեմբերի 29ի երեկոյան: Խոսում էր այնպիսի զրգուն ձայնով, կարծես ոչինչ էլ չի եղել, դեռ մի բան էլ հուսադրում էր.,<<Մամ ջան պապային ասա դուխդ չքցես…>>:Պատվականը եղել է Ջաբրայիլի թեժ մարտերի կիզակետում,մասնակցել է կարևոր նշանակության օբյեկտների պաշտպանությանը,փրկել է բազմաթիվ կյանքեր՝չխնայելով իրենը:Մինչև վերջ անմնացորդ նվիրումով  պայքարել է հանուն հայրենիքի:Անմահացել է սեպտեմբերի 29ին՝ 19ը տարեկանը դեռ չբոլորած, անավարտ թողնելով բազում երազանքներ ու նպատակներ:

2020թ. Հոկտեմբերի 3ին Արցախի նախագահի հրամանով հետմահու պարգևատևվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով:

Հերոսն ամփոփված է հայրենի գյուղի գերեզմանատանը։Նրա շիրիմը շատերի համար սրբատեղի է դարձել։

Պատվական Հարությունյան

Պատվական Հարությունյան

2001-10-02 - 2020-09-29
Ծնվել է 02.10.2001ին Կոտայքի մարզի Զառ գյուղում:2007-2016թթ. սովորել է տեղի Ժ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցում,այնուհետև ուսումը շարունակել Աբովյան քաղաքի էներգետիկակական քոլեջում:Հաճախել է տարբեր մարզական խմբակներ, տարիներ շարունակ զբաղվել է սամբո-ձյուդոյով, մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի, գրավել մրցանակային տեղեր:Եղել է սամբոյի ֆեդերացիայի անդամ: