Ծնվել է 2002 թվականին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, զբաղվել է սպորտով։
2020 թվականի հուլիսից ծառայել է Ջրականում
Սեպտեմբերի 27-ից կռվի է ելել ոսոխի դեմ։ Մարտնչել է «Չռիկներ» տեղամասում, Արալեռի զորամասի շրջանում,դուրս բերելով զոհված և վիրավոր ընկերներին։
Հոկտեմբերի 7-ից Հադրութում պայքարել է դիվերսիոն խմբի դեմ, կռվել շրջափակման մեջ։ Վերջին զանգն արել է հոկտեմբերի 12-ին։
Պարգևատրվել է «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանով։