Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Ռաշիդ Սեդրակյան

Ռաշիդ Սեդրակյան

2001-08-18 - 2020-11-09

Ծնվել է 2001 թվականի օգոստոսի 18-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղում՝ Արա Սեդրակյանի և Գյուլնարա Բաղդասարյանի ընտանիքում։ 2007-2016 թվականներին սովորել է Գառնիի համար 1 հիմնական դպրոցում։Ավարտելուց հետո ընդունվել է Երևանի համար 4 արհեստագործական պետական ուսումնասարան և ստացել է <<Ավտոմեքենաների վերանորոգման փականագործ>>-ի որակավորում։

2020 թվականի հունվարի 8-ին զորակոչվել է հայոց բանակ։ Ծառայությունն անցկացնում էր Մարտունի 3-րդ զորամասում։ Մարտունու լավագույն դիպուկահարներից մեկն էր և ծառայում էր <<Առանձիններ>> խմբում։

Պատերազմի առաջին օրերից շատ խիզախ մարտեր է մղել, հաղթանակած ոգով պայքարել է մինչև վերջ։ Նրան անընդհատ տեղափոխել են այնտեղ, որտեղ իր կարիքն ամենաշատն է եղել։ Դիպուկահար 3 ընկերների հետ միասին անցնելով թշնամու թիկունք և ոչնչացնելով բոլորին, կարողացել են շրջափակումից հանել 70 զինվորի։

Նոյեմբերի 2-ին ծանր վիրավորում էր ստացել կողքի հատվածում, բայց չէր լքել դիրքերը։ 

Ռաշիդի վերջին զանգը եղավ նոյեմբերի 8-ի առավոտյան,իսկ 8-ի լույս 9-ի գիշերը զոհվեց ինքնաթիռի արկերից։ Արկն ընկնելով հողով ծածկել է Ռաշիդի ամենամտերիմ ընկերոջը՝ Արամին։ Ռաշիդը վազել է; որպեսզի հանի ընկերոջը  հողի տակից, բայց ընկել է երկրորդ արկը և երկուսն էլ զոհվել են։ 

Հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին։ Ռաշիդի մարմինն ամփոփված է Գառնիի զինվորական պանթեոնում։

Արցախի նախագահի կողմից հատուկ հրամանագրով Ռաշիդ Արայի Սեդրակյանը հետմահու պարգևատրվել է <<Մարտական  Ծառայություն>> շքանշանով։