Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Ռուբեն Պողոսյան

Ռուբեն Պողոսյան

2000-09-06 - 2020-10-12

Ռուբեն Արսենի Պողոսյանը  ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 12-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում:

Սովորել է Բերդ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում, թիվ 3 հիմնական դպրոցում, Մարուսյա Սաղումյանի անվան ավագ դպրոցում: Ավարտել է Բերդի արվեստի դպրոցը։ Նրա հոգու երկնքում միշտ էլ ճախրել են խելացի մտքերը, միշտ մնացել է իր դավանանքին հավատարիմ: 2017 թվականին,  ավարտելով Երևանի Գ. Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցը (այժմ՝ Ավ. Իսահակյանի անվան), ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան`ստոմատոլոգիական ֆակուլտետ:

Ռուբեն Պողոսյանը տիրապետել է արևելյան մարտարվեստին:  Ընտանիքի միակ արու զավակն էր։ Պատանի հասակում՝ 14 տարեկանում  կորցրել է հորը` ապրելով  մոր  և  քրոջ հետ Երևանում:

 2019 թվականին հունվարի 30-ին զորակոչվել է հայոց բանակ: Ծառայել է Ստեփանակերտի       Պաշտպանության բանակի 8-րդ պաշտպանական շրջանի (ЦОР)  զորամասում, որպես հրետանու նշանառու: Պատերազմի օրերին օգնել է հաշվարկի հրամանատարին, հաշվարկի անձնակազմին՝ յուրաքանչյուր հարցի շուրջ։ Նա լավ  էր տիրապետում իր մասնագիտական գիտելիքներին։ Նրա  հմուտ  նշանառման շնորհիվ  կարողացել է իր առջև  դրված մարտական խնդիրը  կատարել հակառակորդին պատճառելով զրահատեխնիկայի, հրետանային, կրակային դիրքերի և տասնյակից ավելի հետևակի կորուստներ։

Արցախյան երկրորդ պատերազմի օրերին նա իր դիպուկ կրակոցներով ոչնչացրել է թշնամու դիրքերը, ու այդտեղից սկսվել է Ռուբենի  մարտական ուղին առաջնագծի թեժ կետերում` Վազգենաշեն,  Հադրութ, Վարանդա (Ֆիզուլի), Ջրական (Ջաբրայիլ), Արա լեռ, (Ջուվառլու): Վիրավոր լինելով` 15 օր կռիվ է մղել  ծանր մարտերում՝ մարտական ընկերների կողքին: Նրանք հաղթանակի ճանապարհին էին, որովհետև  մինչև  վերջին վայրկյանը հավատում  և գնում  էին հաղթանակի հետևից:

Ընտանիքի կարոտը աղոթքի մեջ փաթաթած `սիրող, երազող Ռուբեն Պողոսյանը, առաջնորդվելով  է Գ. Նժդեհի խոսքերով`«Ասպետ եղիր նախ անձի՛դ նկատմամբ»,  բռնել է անմահության ուղին՝ հերոսի անունը վաստակած:     

 Պաշտպանության բանակի 8-րդ պաշտպանական շրջանի  (ЦОР)  հրետանային դիվիզիոնի 21 հերոս  տղաներից մեկը՝ Ռուբեն Արսենի Պողոսյանը, զոհվեց հոկտեմբերի 12-ին Հադրութի շրջանի Վարանդա (Ջուվառլու) կոչվող հատվածում դեպի իրենց կողմ եկող թշնամու մեծաթիվ զորքի կողմից։ 1տարի 2 ամիս անց՝ 2021թ.նոյեմբերի 2-ին, նրա և իր 10 ընկերների աճյունները  ադրբեջանցիները փոխանցեցին հայկական կողմին:       

Ռուբենի  և  իր  ընկերների հոգեհանգիստը  տեղի     ունեցավ  2021 թվականի  դեկտեմբերի 2-ին  Երևանի  Սուրբ         Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում զինվորական  արարողակարգով,  Վեհափառի  աղոթքների ներքո:  

Ռուբեն Պողոսյանին հողին հանձնեցին դեկտեմբերի 3-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում:   

2020 թվականի սեպտեմբերի  27-ին հակառակորդի  սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս,  ցուցաբերած  բացառիկ քաջության   ու  արիության  համար  Հանրապետության պաշտպանության  բանակի  զինծառայող  Ռուբեն  Արսենի Պողոսյանը   հետմահու  պարգևատրվել  է  Մարտական խաչ  2-րդ  աստիճանի  շքանշանով:      

Ռուբենը  իր ընկերների հետ  եղբայրական կռիվ տվեց, եղբայրաբար  հերոսացավ, եղբայրաբար զոհվեց:   

Ես մի զարկն եմ քո բազկի

Ցորի հզոր տղերքը

Ձեզ բացակա չենք դնի․ Ռուբեն Արսենի Պողոսյան

Պատերազմից 1 տարի և 3 ամիս անց Տավուշի զավակներին՝ մեր անհայտ կորած տղաներին գտել են

Եվ կծաղկեն ծիրանենիները, և գալիք սերունդների հետ կվերածնվեն մեր հերոսները...

Ռուբեն Պողոսյան

Ռուբեն Պողոսյան

2000-09-06 - 2020-10-12
Սովորել է Բերդ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում, թիվ 3 հիմնական դպրոցում, Մարուսյա Սաղումյանի անվան ավագ դպրոցում: Ավարտել է Բերդի արվեստի դպրոցը։  2017 թվականին,  ավարտելով Երևանի Գ. Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցը (այժմ՝ Ավ. Իսահակյանի անվան), ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան`ստոմատոլոգիական ֆակուլտետ: