Արմենը եւ Ռուբենը զույգ եղբայրներ են։ Ծնվել են 2001թ. սեպտեմբերի 24-ին Արմավիրի մարզի Արաքս գյուղում։ Կրթությունը ստացել են Արաքսի Զ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում։
2019թ. դեկտեմբերի 17-ին եղբայրները զորակոչվել են բանակ։ Ծառայում էին Մարտակերտում։ Ծառայության ընթացքում բարձր առաջադիմության և կարգապահության շնորհիվ ստացել են սերժանտի կոչում։
Դեռ 9 ամսվա ծառայող էին սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Պատերազմի հենց սկզբում եղել են կռվի ամենաթեժ կետերում։ Սկզբնական օրերին ամուր պահել են հարազատ Մարտակերտի դիրքերը։ Այնուհետև տեղափոխվել և ծանր մարտեր են տարել Մատաղիսում՝ ոչնչացնելով թշնամու մեծաքանակ կենդանի ուժ և զինտեխնիկա։
Հոկտեմբերի 22-ին փորձում են եղբայրներին բաժանել, սակայն, նրանք չեն համաձայնում, ասելով . <<Պարո’ն գեներալ, միասին ծնվել ենք, եթե պետք լինի, միասին էլ կզոհվենք, մեզ Աստված չի կարողացել բաժանի, դուք ո՞նց եք բաժանում>>:
Մատաղիսից տեղափոխվում են Մարտունու Գիշի գյուղ, որից հետո բարձրանում Ուլյան լեռ։ Նրանց գումարտակին էր վստահված Մոնթեի ազատագրած բարձրունքի պաշտպանությունը։ Անհավասար պայմաններում թեժ մարտեր մղելով՝ վաշտի հերոսները ամուր են պահում դիրքերը։
Նրանց ջոկատին զորամասում անվանում էին <<Սև դելֆին>>։ Թշնամին ՝ տեսնելով, որ չի կարողանում դիմադրել, հրիթիռահրետանային և ավիահարվածների է ենթարկում մարտական գծի ողջ երկայնքը։ Որից հետո շուրջ 7 օր տևած մարտերից հետո անմահանում են 17 հերոս մարտիկները, որոնց մեջ էին նաև զույգ եղբայրները։
Մարտական ընկերները հիացմունքով են պատմում Ռուբենի ճարպկության, արագաշարժության մասին։ Նշում են, թե որքան տարբեր էին և միևնույն ժամանակ՝ անբաժան։ Ռուբենը ուներ սերժանտին բնորոշ սաստկություն, բայց միևնույն ժամանակ արդարության ջատագովն էր։ Պատերազմի ժամանակ հոգատար ( դելֆինի նման) Ռուբենը փորձում էր, որքան հնարավոր է շատ զինվորների փրկել՝ ոմանց տաքացնելով, ոմանց առաջին օգնություն ցույց տալով, մյուսներին կերակրելով, տեղափոխելով։