Շահեն Հարությունի Գալստյան
Ծնվել է Երևանում 20.08.2001թ.։ Սովորել է N 119 դպրոցում LYCEE 119 (Լիցեյում)։ Սովորել է շատ լավ, գիտեր չորս լեզու (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և հայերեն)։ 5 տարեկանից հաճախել է պարի։ 13 տարեկանից Ռուսաստանի դաշնությունում, Վրաստանում, Եվրոպական երկրներում ներկայացրել է Հայաստանը։ Մրցույթային համերգներում միշտ առաջին կամ երկրորդ տեղն է զբաղեցրել։
Դպրոցն ավարտելուց հետո անմիջապես ընդունվեց ՀՊՄՀ պարարվեստի բաժին։ Բերդ պարային անսամբլի մենակատարն էր։ Շահենը զորակոչվեց բանակ։ Ծառայել է Լուսակերտում, ծառայության ընթացքում ունեցել է խրախուսանքներ, արժանացել է երկու շքանշանների, կրտսեր սերժանտի։ Փայլում էր իր գիտելիքներով, նկարը փակցրել են Լուսակերտի պատին։ ՀՐԵՏԱՆԱՎՈՐ էր Շահենը։ 6 ամիս հետո ծառայությունը շարունակեց Կապանում։ Պատերազմի առաջին օրվանից գտնվել են Ջաբրայիլում և իր զինվորների հետ միասին քաջաբար կռվել են թշնամու դեմ։ Այդ օրերին Շահենի գերազանց հաշվարկով խոցել են թշնամու երեք շարասյուն տանկ։ Զոհվել է Մեխակավանում (Ջաբրայիլում) 10. 10. 2020թ. Պառկել է իր զինվորի վրա փրկելով նրա կյանքը։
Դասակի հրամանատարի տեղակալ կրտսեր սերժանտ Շահեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից՝ Մարտական ծառայության մեդալով, Բերդ պարային անսամբլի ղեկավարի կողմից արժանացել է Ոսկե մեդալ բարձրագույն պարգևի, Մանկավարժական համալսարանի կողմից պարգեւատրվել Մանկավարժական համալսարան մեդալով: