Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Շանթ Նավոյան

Շանթ Նավոյան

2001-12-14 - 2020-10-10

Շանթ Գուրգենի Նավոյանը ծնվել է 2001թ. դեկտեմբերի 14-ին Երևանում։
Մեծանում էր' աշխույժ, խելացի, կարգապահ, ժպտերես։ Վճռական և որոշում կայացնող էր դեռ մանկուց։  Իր տարիքից և տարեկիցներից միշտ մի քանի քայլ առաջ էր իր մտածելակերպով։ Դեռ 14 տարին չբոլորած պատանին գրառումներ էր անում, գրում էր իր զգացմունքների, շրջապատի, արդարության և անարդարության մասին։ Արտահայտում էր մտքեր, որոնք հասանելի և հասկանալի չէին անգամ մեծերին։
Սովորել և ավարտել է "Էլիտա" դպրոցը։ Զբաղվել է կարատեով։ Հաճախել է ԹՈՒՄՈ, տարված էր կինոյով, երազում էր ռեժիսոր դառնալ և ֆիլմ նկարել։ Զբաղվում էր ֆրիզբիով, ֆրիզբիի ֆեդերացիայի անդամ էր։ 2019թ. ընդունվեց ՀՖՀՀ-ի  ֆակուլտետ: Զուգահեռ աշխատում էր UCOM ընկերությունում։
2020թ. հունվարի 8-ին կիսատ թողնելով ուսումը զորակոչվեց բանակ և անցավ ծառայության Կապանի զորամասում: Ութ ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։
Սեպտեմբերի սկզբից իրենց գունդը գտնվում էր Ջրականում (Ջաբրաիլ): Սեպտեմբերի 25-ից արդեն պատրաստ են եղել մարտական գործողություններին։ Պատերազմի առաջին օրերից Շանթը մասնակցել է մարտական գործողություններին, խիզախաբար պայքարելով հակառակորդի դեմ, ցուցաբերելով յուրօրինակ արիություն և քաջություն որպես հրետանավոր: Զոհվել է հոկտեմբերի 10-ին անօդաչուի հարվածից:
Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար, ՀՀ Նախագահի հրահանգով հետմահու պարգևատրվել է "Մարտական ծառայություն մեդալով":
Շանթը գրել է անգամ պատերազմի օրերին և մեզ փոխանցել իր ապրումներ ու զգացումները: Թողնելով մեզ ակամայից մի հարուստ ժառանգություն։
Շանթի բոլոր տարիների գրառումները հավաքագրվել են և  հրատարակվել է "ԽՈՍՈՂԸ' ՉԳԻՏԻ, ԻՄԱՑՈՂԸ ՉԻ ԽՈՍՈՒՄ..." խորագրով գիրքը։
Բացվել է նաև " Շանթ- Դելտա Նավոյան" բարեգործական հիմնադրամը։

Շանթ Նավոյան

Շանթ Նավոյան

2001-12-14 - 2020-10-10
Շանթ Գուրգենի Նավոյանը ծնվել է 2001թ. դեկտեմբերի 14-ին Երևանում։ Մեծանում էր' աշխույժ, խելացի, կարգապահ, ժպտերես։ Վճռական և որոշում կայացնող էր դեռ մանկուց։  Իր տարիքից և տարեկիցներից միշտ մի քանի քայլ առաջ էր իր մտածելակերպով։