Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Սուրեն Մուրադյան

Սուրեն Մուրադյան

2000-12-21 - 2020-10-04

Ծնվել է 2000թ. դեկտեմբերի 21-ին քաղաք Երեվանում։ 2006 թ֊ին հաճախել է Գ. Զոհրապի անվան թիվ 43 հիմնական դպրոց։ Ավարտելուց հետո ընդունվել է Ագրարային համալսարան։

Ուսումը կիսատ թողնելով 2019թ.​ հունվարի 19֊ին զորակոչվել է բանակ։ Սկզբում 6 ամիս ծառայել է Լուսակերտում, իսկ հետո տեղափոխվել Արա լեռ և այնտեղ ստացել սերժանտի կոչում։
Նա եղել է Դ֊20 ի հրետանավոր։ Պատերազմից 2 ամիս առաջ որպես լավ սերժանտ իրեն ուղարկել են Մարտունի 2, որ նորեկներին դիմավորեր և ուղեկցեր Արա լեռ։ Սուրենիս ծառայության լավագույն օրերն էին քանի որ հանդիպել էր իր ընկերներին։

Պատերազմի առաջին իսկ օրվանից լինելով հրետանավոր սերժանտ եղել է Ջաբրաիլի դիրքերում։

Հոկտեմբերի 4֊ին հաց ուտելիս են եղել և հրաման են ստացել կրակել, որպեսզի տղաները առաջնագծից նահանջեն։
Կամավորի պատմելով ասել է .֊ հացը վերջացրեք նոր դուրս եկեք , սակայն Սուրենը ասել է․
-Ոնց ես կարող եմ հաց ուտել իմանալով, որ տղերքը այնտեղ զոհվում են։

Սուրենը և ևս 3 հոգի դուրս են եկել եվ ԱԹՍ-ի հարվածից զոհվել։

Հուղարկավորվել է «Թոխմախի» գերեզմանատանը։

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության մեդալով», «Գթության Մայր ՄՄ.ՀԿ » մեդալով ։

Սուրեն Մուրադյան

Սուրեն Մուրադյան

2000-12-21 - 2020-10-04
Ծնվել է 2000թ. դեկտեմբերի 21-ին քաղաք Երեվանում։ 2006 թ.֊ ին հաճախել է Գ. Զոհրապի անվան թիվ 43 հիմնական դպրոց։ Ավարտելուց հետո ընդունվել է Ագրարային համալսարան։ Ուսումը կիսատ թողնելով 2019թ.​ հունվարի 19֊ին զորակոչվել է բանակ։