Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Թաթուլ Հակոբյան

Թաթուլ Հակոբյան

1994-07-09 - 2020-10-19

Ծնվել է 1994 թ. հուլիսի 9-ին ՌԴ Բելայա Կալիտվա քաղաքում:Ամուսնացած է, ունի որդի, որին անվանակոչել է ՀՀ ազգային հերոս, հայրենիքի նվիրյալ Մոնթե Մելքոնյանի անունով: 1995 թ. Թաթուլ Հակոբյանի ընտանիքը տեղափոխվել է Հայաստան՝ բնակություն հաստատելով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

2001 թ. հաճախել է Հրազդանի թիվ 12 միջնակարգ դպրոց, այնուհետև՝ 2009 թ.՝ Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց:

2009 թ. մասնակցել է «Citizen» ծրագրին, ստացել հավաստագիր՝ ներկայացնելով քաղաքի բարելավման մասին իր ծրագրերը:

2010 թ. մասնակցել է ռազմագիտության հանրապետական օլիմպիադային և գրավել առաջին տեղը՝ պարգևատրվելով Կոտայքի մարզի մարզպետի և քաղաքապետի կողմից:

2001-2012 թթ. զբաղվել է ձյուդոյով. քաղաքի երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոնում մասնակցել է տասնյակ մրցումերի՝ գրավելով առաջին, երկրորդ տեղեր և արժանանալով մեդալների:

2012-2018 թթ. սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում՝ ստանալով մանկավարժության բակալավրի աստիճան «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտությամբ: 2015 թ. ուսանել է ՀՀ անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայում:

2018 թ. պարգևատրվել է «Արևմտյան ՀՀ արևելյան միավորման պաշտպանության ուժեր» պատվոգրով: 2019 թ. արժանացել է ՀՀ և Ռուսաստանի Դաշնության գերատեսչական, մարտական մեդալների: Հետախույզի օրվա առթիվ 2019 թ. պարգևատրվել է «Վաշտի լավագույն ջոկի հրամանատար» պատվոգրով: 2019 թ. պարգևատրվել է՝ ՊՈԱԿ-ում «Մայիսյան հաղթանակները» խորագրով անցկացվող վոլեյբոլի մրցումներում պատվավոր առաջին տեղը գրավելու համար: 2019 թ. արժանացել է պատվոգրի՝ ՀՀ մարդասիրական հումանիտար առաքելության ժամանակ ցուցաբերած բարձր ցուցանիշների, մասնագիտական պատրաստության և օրինակելի ծառայության համար: 2019 թ. պարգևատրվել է զորամասում մարտական պատրաստության և բարձր կարգապահություն ցուցաբերելու, պետական սահմանի պահպանության տեղամասում անվտանգությունն ապահովելու առթիվ: 2019 թ. դեկտեմբերին բարձրացել է Հայաստանի 2-րդ բարձր կետը (բարձրությունը 270 մ)՝ փրկելով մահափորձ կատարող համաքաղաքացուն: 2020 թ. պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բարեխիղճ ծառայության, զինվորական կարգապահության բարձր ցուցանիշների և մարտական պատրաստության լավ արդյունքների համար:

2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախում սկսվեց հայ-ադրբեջանական գոյամարտը, Թաթուլը գործի բերումով ամենուր էր, ամենաթեժ կետերում, հիմնականում՝ Ջաբրայիլում: Փրկել է տասնյակ զինվորների կյանքեր՝ դուրս բերելով նրանց շրջափակումից: Թաթուլը փայլուն կատարել է իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր՝ ոչնչացնելով հակառակորդի տասնյակ զինտեխնիկա, ինչպես նաև մարդուժ:Պատերազմի ժամանակ մարտավարական նահանջ են տվել՝ ծուղակի մեջ գցելով և ոչնչացնելով թշնամուն (ավելի քան 200. զինծառայողի): Հայրենապաշտ մարտիկը անմահացել է 2020 թ. հոկտեմբերի 19-ին՝ պատերազմի ընթացքում եղած ամենավտանգավոր հանձնարարության ժամանակ, որին համաձայնել է գնալ ընդամենը 22 մարտիկ՝ վստահ լինելով, որ վերադարձի ու փրկության հնարավորությունը գրեթե աննշան է: Քաջարի Թաթուլի հերոսական սլացքը կասեցվել է, երբ անօդաչու սարքը հարվածել է նրան ու երկու մտերիմ ընկերներին:

Զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 19-ին Ջրականում (Ջաբրայիլ):

Հոկտեմբերի 22-ին հերոսի մարմինն իր հանգրվանն է գտել Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի կենտրոնական գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնում: Հերոսի մարմինը ճանաչվել է սրտի վրա գտնվող դաջվածքով:

Թաթուլ Հակոբյան

Թաթուլ Հակոբյան

1994-07-09 - 2020-10-19
Ծնվել է 1994 թ. հուլիսի 9-ին ՌԴ Բելայա Կալիտվա քաղաքում:Ամուսնացած է, ունի որդի, որին անվանակոչել է ՀՀ ազգային հերոս, հայրենիքի նվիրյալ Մոնթե Մելքոնյանի անունով: 1995 թ. Թաթուլ Հակոբյանի ընտանիքը տեղափոխվել է Հայաստան՝ բնակություն հաստատելով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: