Ծնվել է 07.10.2000թ։ Մեծացել է Ռուսաստանի դաշնությունում: Նա որոշեց վերադառնալ հայրենիք: Սովորել է Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցում, զուգահեռ հաճախել է տարբեր սպորտաձևերի, բայց սիրեց ֆուտբոլը և կենտրոնացավ ֆուտբոլի վրա։ Ավարտելով դպրոցը հաճախել է Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջ:
Կիսատ թողնելով ուսումը մեկնում է ծառայության 2019 թվին:Ծառայել է Քարվաճառ Յանշակ։ Ծառայությունը անցել է գերազանց ,որպես օրինակելի զինվոր խրախուսվել է տարբեր գործողությունների համար։
Չարաբաստիկ պատերազմը սկսելու օրից չէր պատասխանում հեռախոսազանգերին։ Հետո զանգում է տուն։ Դիրքում եղել են յոթ զինվոր,կռվել են թշնամուն դեմ առ դեմ, սատկացրել են 80 հոգանոց դիվերսիոն խումբ ։ Տիգրանը և իր չորս ընկերները ընկել են քաջաբար,իսկ մյուս երեք տղաները կարողացել են դուրս գալ։
Տղաները փրկել են Օմարը շրջափակման մեջ ընկնելուց։ Թշնամին չի կարողացել մտնել,մինչև վերջ պահել են Քարվաճառը։
Տիգրանը հավերժացել է սեպտեմբերի 28-ին, իսկ գտնվել է ՝ հոկտեմբերի 9-ին։