Վահե Արմենի Մխիթարյանը ծնվել է 2001թ մարտի 11֊ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում։ Նա ընտանիքի միակ արու զավակն էր։ Հիմնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, ապա 2017թվականին ուսումը շարունակել է Երևանի Գրիգոր Ջոհրապի անվան 97 ավագ դպրոցում։
Վահե Մխթարյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2019թ հուլիսի 5֊ից։ Վեցամսյա ծառայությունը անց է կացրել Արմավիրի մարզի ուսումնական զորամասի 4֊րդ գումարտակում։ Վեցամսյա ուսումնական ծառայությունը ավարտելուց հետո 2020 թ. հունվարի 10֊ին տեղափոխվել է Արցախի Հանրապետության Իվանյանի տանկային զորամաս, որպես տանկիստ։ Լինելով խելացի, համեստ, ընկերասեր ու կատակասեր՝ վաստակել է թե՛ սպայական կազմի, թե՛ զինակից ընկերների սերն ու հարգանքը։ Ոչ մի անգամ չի դժգոհել ծառայությունից, առվել ևս պատերազմի ժամանակ։
2020 թ. սեպտեմբերի 27֊ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցել է ռազմական գործողություններին։
Եղել է կռվի ամենաթեժ վայրերում. Ջաբրաիլ, Մադաղիս,Մարտունի։ Թափանցելով թշնամու թիկունք հետ է բերել երկու տանկ։ Հերթական շրջափակումից փրվելուց հետո ընկերոջը ասել է, որ եթե այս անգամ էլ փրկվեցինք, ուրեմն անմահ ենք։ 33 օր մահվան ու կյանքի կռիվ տալուց հետո անմահացել է Մարտունու Մաճկալաշեն գյուղում հոկտեմբերի 30֊ին անօդաչու սարքի բեկորային վնասվածքներից։
Հետմահու Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է Արիության համար «Մարտական Ծառայություն» մեդալով և ՀՀ «Գթության Մայր ՄՄ.ՀԿ.» մեդալով։
Վահե Մխիթարյանը հուղարկավորվել է հայրենի գյուղում` ընտանեկան գերեզմանոցում։