Ծնվել է 2001 թվականի հուլիսի 10-ին Կոտայքի մարզի՝քաղաք Չարենցավանում։Վարդանը տան երկրորդ երեխան է ։2005 թվականին Վարդանն ընդունվել է Չարենցավան քաղաքի «Լուսաբաց» մանկապարտեզ։
2007 թվականին ընդունվել է Չարենցավանի թիվ 2 միջնակադգ դպրից։
2014-2015 թվականներին մասնակցել է «Կոտայքն իմ տունն է» ճամբարիմ։
2014-2017 թվականներին եղել է ՀՅԴ պատանեկան միության Չարենցավանի «Նեմեսիս» խմբի անդամ։
2014-2015 թվականներին մասնակցել է Համահայաստանյան պատանեկան բանակումներին։
2016 թվականին ավարտել է հիմնական դպրոցը՝ 9-ամյա կրթությամբ։
Նույն թվականին ընդունվել է Չարենցավանի պետական քոլեջի Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման բաժինը։
2020 թվականի հունվարի 11-ին Վարդանը զորակոչվեց բանակ։Սկզբնական շրջանում ծառայել է Հոկտեմբերյանի տանկային բատալիոնում։ Նույն տարվա հունիս ամսին նրան տեղափոխեցին Վարանդա( Ֆիզուլի)։ Նա ընդհամենը 9 ամսվա ծառայող էր, երբ սկսեց չարաբաստիկ պատերազմը։Վարդանը վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 12-ին և անմահացել հենց նույն օրը Վարանդայում՝ Իլիանդաղ կոչվող բարձունքում 19 տարեկան հասակում։ Հերոս Վարդանի աճյունն ամփոփված է Չարենցավանի զինվորական պանթեոնում։
2021 թվականի մարտի 10- իմ Արցախի Հանրապետության նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։
Նույն թվականի սեպտեմբերի 16-ին պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
2021 թվականի հոկտեմբերի 12 ին Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվեց հերոս Վարդան Կոնջորյանի անունով։
2021 թվականի մայիսի 4- իմ, իր իսկ շենքի հարևանությամբ, հիմնեցին «Վարդանի պուրակը»