Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Վազգեն Գալստյան

Վազգեն Գալստյան

2002-04-17 - 2020-10-02

Վազգեն Յուրիի Գալստյանը ծնվել է 2002 թ. ապրիլի 17-ին:

Երբ վիրավորվել է, չի թողել իրեն օգնեն: Ֆելդշերը պատմում է, որ Վազգենի ոտքն էր կոտրվել, մոտեցել է Վազգենին, ասել, որ մեքենա է կանչել, կտանեն իրեն, ասել է. «Չէ, չէ, իմը ոտքս է, տես՝ տղաների վիճակն ինչ ա, իրանց տարեք», չի գնացել, ֆելդշերն ասել է. «Լավ, քո հետևից հետո կգանք», բայց հնարավոր չի եղել արդեն գնալ, վերևից կրակ էր թափվում: 

Վազգենը հետևում էր ֆիզիկոս հորը, երբ 5 տարեկան էր, զանգել է մորաքրոջն, ասել. «Մորքուր, դու գիտե՞ս երկրի ձգողության օրենքը», մորաքույրը պատասխանել է. «Չէ՛ Վազգեն ջան, չգիտեմ, որտեղի՞ց պետք է իմանամ, բալես, իսկ դու գիտե՞ս», Վազգենը պատասխանել է. «Մորքուր, եթե հիմա դուրս իջնես, մի հատ քար վերցնես, վերև գցես, քարը վերևում չի մնա, երկիրն իրան ձգում ա»:

Վազգենը հասուն էր իր տարիքի համեմատ, շնորհքով և բոլորի կողմից սիրված: Կարդալ շատ էր սիրում, ընկերներն ասում են, որ Վազգենը լուրջ կինոման էր, շատ էր սիրում կինոներ նայել: Հոր ֆիզիկայի մասին հրատարակած գրքի պատկերազարդումն  ինքն է արել համակարգչով։ 

Վազգենի երազանքը գիտությունն էր, գիտնական էր ուզում դառնալ: Նրա անունով հիմնադրամ է բացվել, որի ողջ հասույթը ծառայելու է գիտության զարգացմանը:

Ուներ կարգախոս. «Հերոս է նա, քաջ է նա, ով 9 անգամ ընկնում է, 10 անգամ բարձրանում»: Ինքը շատ բարձրացավ, մենք մնացինք ներքևում», – ասում է ուսուցչուհին:

Վազգեն Գալստյան

Վազգեն Գալստյան

2002-04-17 - 2020-10-02
Վազգեն Յուրիի Գալստյանը ծնվել է 2002 թ. ապրիլի 17-ին: Երբ վիրավորվել է, չի թողել իրեն օգնեն: Ֆելդշերը պատմում է, որ Վազգենի ոտքն էր կոտրվել, մոտեցել է Վազգենին, ասել, որ մեքենա է կանչել, կտանեն իրեն, ասել է. «Չէ, չէ, իմը ոտքս է, տես՝ տղաների վիճակն ինչ ա, իրանց տարեք»