Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Յակով Սարգսյան

Յակով Սարգսյան

1996-10-25 - 2020-11-05

Յակով Սարգսյանը ծնվել է 1996թ. հոկտեմբերի 25-ին Ստեփանակերտում:

2003թ. հաճախել է Ստեփանակերտի համար 8 դպրոցը, իսկ 2007թ. տեղափոխվել համար 3 դպրոց, որն ավարտել է 2014 թվականին:

Դպրոցական ու քաղաքային միջոցառումներին և մրցումներին միշտ ցուցաբերել է իր ակտիվ մասնակցությունը:

Դեռ մանկուց զբաղվում էր բասկետբոլով: Մասնակցել է «Орленок» ռազմամարզական խաղերին և ԱՀ ՊԲ կից ռազմամարզական ճամբարին։

2016-2018թթ. ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանությոան բանակում:

2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է, ծառայության ընթացքում իրականացրել է մարտական հերթափոխություն:

Զորացրվել է՝ ստանալով կրտսեր սերժանտի կոչում:

Ավարտել է Մեսրոպ Մաշտոցի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանության բակալավրի կոչում:

2018թ-ից ծառայում էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում:

2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի առաջին օրվանից կամավոր  միացել է հայրենիքի պաշտպանությանը:

2020թ. նոյեմբերի 5-ին զոհվել է Շուշիի պաշտպանության համար մղվող մարտերում:

Ընտանիքի միակ զավակն էր։

Ամուսնացած էր։

ԱՀ նախագահի հրամանագրով Յակով Սարգսյանը  hետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով։

ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ․ Յակով էրիկի Սարգսյան

Ձեզ բացակա չենք դնի․ Յակով Էրիկի Սարգսյան

Յակով Սարգսյան

Յակով Սարգսյան

1996-10-25 - 2020-11-05
Յակով Սարգսյանը ծնվել է 1996թ. հոկտեմբերի 25-ին Ստեփանակերտում: 2003թ. հաճախել է Ստեփանակերտի համար 8 դպրոցը, իսկ 2007թ. տեղափոխվել համար 3 դպրոց, որն ավարտել է 2014 թվականին: