Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Արարատի աճյունը հայտնաբերվել է պատերազմից 1 տարի 4 ամիս անց․ նրա մարմինը ճանաչելի է եղել

Ապրիլի 13, 2022

Պատերազմի ավարտից մեկ տարի 4 ամիս անց Մարտունու շրջանի Շեխեր գյուղի բնակիչ Արարատ Ղուլյանի մարմինը Եղեգնաձորի դիահերձարանից տեղափոխվեց Արցախ։

— Քանի՞ երեխա ունեք,— հարցնում ենք։

— Հիմա՝ երկու,— ասում է Ռիտան։

— Երե՛ք,— ուղղում են կողքից։

— Արարատն էլ չի գալու․ հիմա երկուսն են,— առանց շրջվելու կրկնում է Ռիտան։

2020թ․-ի նոյեմբերի 14-ին, երբ Շեխերն արդեն ադրբեջանական վերահսկողության տակ էր, 35-ամյա Արարատ Ղուլյանը, հակառակ հոր հորդորներին, գնացել էր գյուղ, որտեղ էլ սպանվել էր։ Նրա մարմինը օրեր անց՝ նոյեմբերի 22-ին, հայտնաբերում և դուրս են բերում որոնողական աշխատանքներ իրականացնող ջոկատները։ Աճյունի նույնականացման լուրը, սակայն ընտանիքին հայտնել են այս տարվա մարտին։

https://hetq.am/hy/article/143332