Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոցում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ Կարեն Կարապետյանի և Վարդան Ամալյանի անվան դասասենյակ

Մայիսի 30, 2022

Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած.
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին:
 Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:

Մայիսի 28-ին, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոցում տեղի ունցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ Կարեն Կարապետյանի, Վարդան Ամալյանի անվան դասասենյակի բացումը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացմանը ներկա էին հերոսների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, Արցախյան 1-ին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմների հերոսներ, հերոսածին մայրեր:
Դասասենյակի բացումից հետո հոգևոր հովվի կողմից այն օծվեց, ապա դպրոցի դահլիճում տեղի ունեցավ <<Օր հիշատակի և խոնարհումի. ընդհատված թռիչք>> խորագրով  հուշի մեծարման երեկո՝ նվիրված 2 լեգենդ դարձած զինվորներին, ովքեր սովորել և ավարտել են այդ դպրոցը:
Հուզիչ էր Կարենի քրոջ Տաթևիկ Կարապետյանի և մեկ այլ լեգենդ Դուշման Վարդանի քրոջ, Արմինե Ստեփանյանի, ինչպես նաև Կարենի դասընկերներ, 44-օրյա պատերազմի մասնակիցներ զինծառայող Արամ Գալստյանի և կամավորական Կարեն Հովհաննիսյանի խոսքերը: 
Խոսքով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Վիոլետտա Բեջանյանը:
Վերջում խոսքով հանդես եկավ լեգենդ դարձած հերոս Վարդան Ամալյանի հայրը՝ սիրված ու ճանաչված երգիչ Դավիթ Ամալյանը:
Կարենի զինակից ընկերներն էլ ասում էին. <<Վերջին ամիսներին Կարենի մայրն ու եղբոր որդին պարբերաբար նույն երազն են տեսնում, որ Կարենը սպանված է և թաղված է Մարտունի-2 դիրքերից քիչ այն կողմ գտնվող ծառի տակ: Անընդհատ նույն երազն ու նույն ծառը:
Մարտի 18-ին Կարմիր Խաչի, խաղաղապահների հետ որոնողական աշխատանքների ժամանակ Կարենի եղբայրը գտնում է մոր երազին եկած ծառն ու հենց այդ ծառի տակ թաղված Կարենի դին:
Եկել էր ԴՆԹ պատասխանը՝ դա Կարենն էր: Ո՞վ էր թաղել Կարենին, ոչ ոք չգիտի: Շշմելու էր>>:

Մանրամասները՝ տեսանյութում: