Երկուշաբթի, Ապրիլի 21, 2025
Երկուշաբթի, Ապրիլի 21, 2025

Ճանաչել էին կրծքավանդակի փոս ընկած հատվածով ու զինգրքույկով, որի մեջ գտել էին մոր, եղբոր ու եղբոր երեխաների նկարները. Հերոսը՝ Գոռ Սիմոնյան (տեսանյութ)

Հունիսի 11, 2022

Ժամկետային զինծառայող Գոռ Սիմոնյանը, կամ ինչպես ընկերներն էին նրան անվանում՝ Թոմը, չորս ամսից զորացրվելու էր։ Սեպտեմբերի 25-ին էին իջել դիրքերից ու ընդամենը երկու օր անց սկսվեց պատերազմը։ Գոռի մայրը պատմում է, որ իրեն սիրաշահելու ու մոր բարկությունը փափկեցնելու համար առավոտյան նրան հասցեագրված երկար նամակներ էր թողնում ու հետո ուշադիր հետևում մոր պահվածքին՝ հասկանալու համար՝ ներել է մայրը, թե ոչ։ Իսկ մտերիմ ընկերուհին՝ Ազնարեն ասում է, որ իրեն ազգանունով էր դիմում՝ Բնյան։ Միասին պարում էին Ռոսիա Մոլի մոտակայքում գտնվող բարձրահարկերից մեկի տանիքին այնքան ժամանակ, քանի դեռ վերջին հարկում բնակվող տատիկն ու պապիկը չէին վռնդում նրանց։

Դավոն՝ Գոռի ավագ եղբայրը, ասում է, որ Գոռը շատ բարկացավ, երբ իմացավ, որ եղբայրն էլ է պատերազմին մասնակցում՝ փոխանակ ծնողներին, կնոջն ու երեխաներին տեր կանգնելու. «Ես բոլորի փոխարեն եմ, դու գնա՝ կնոջդ, երեխաների, մամայենց կողքին եղիր, հիմա համ իմ համար մտածեմ, համ քո՞»,- հոկտեմբերի 4-ին իրենց ունեցած վերջին զրույցի ժամանակ ասել էր Գոռը։

Հարազատները երկար ժամանակ փորձում էին մորից թաքցնել որդու զոհվելու փաստը, սպասում էին մինչև Գոռին կբերեն...։

Ճանաչել էին կրծքավանդակի փոս ընկած հատվածով ու համազգեստում գտնված զինգրքույկով, որի մեջ գտել էին մոր, եղբոր ու եղբոր երեխաների նկարները՝ նամակներով։

Մանրամասները՝ տեսանյութում։