Հերոս Վաչագանի անվան գավաթը շահեց Աբգարը
Հուլիսի 08, 2022
Հերոս Վաչագանը, տաղանդավոր Վաչագան Մանուկյանը դարձավ 31 տարեկան։ Վաչագանի տաղանդավոր հայրը` Խաչիկ Մանուկյանը, իր ընտանիքի, հարազատների, ընկերների հետ Վաչագանի ծննդյան օրը նշում ենք, իսկ նա Երկնքում է ու այնտեղից մասնակցում։
Հերոսները նույնիսկ Երկնքից են մասնակցում, ուղղորդում մեր գործերը։
Այսօր Վաչագանի դպրոցում գեղեցիկ միջոցառում էր, այսօր Վաչագանի անվան գավաթն էին խաղարկում ըմբիշները, պատանի ըմբիշները։ Ինչ կրքով, եռանդով էին էրեխեքը վիճարկում գավաթը։ Վաչագանը ինձ իր ծննդյան օրը նվեր արեց։ Աբգար անունով ըմբիշը մի քանի վայրկյանում հաղթանակ տարավ։ Վաչագան, Աբգար, Գոռ...
Ծնունդդ շնորհավոր
Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից