Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

2000 թշնшմու Օմարի լեռներից գլորել են ցած

Հուլիսի 27, 2022

Անի Ավետիսյանն իր էջում գրել է. «Ծնվել մեռնելու համար», «Մուգ նարնջագույն», «Կապույտ արյուն»։ Սրանք Վահեի այն վիպակների վերնագրերն են, որոնք այդպես էլ ավարտին չհասան։

2001թ.-ի ապրիլի քսանհինգին Երևանում, Մկրտչյանների ընտանիքում ծնվեց ավագ զավակը Վահեն։ Տղան երկու տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղ։ Փոքր եղբոր հոգատարն էր, բարին և պшշտ պանը։
Հինգ տարեկանից հաճախեց դպրոց։ Տասնմեկ տարեկանից հաճախում էր անգլերենի պարապունքների և վարժ տիրապետում էր լեզվին։

Տասներկու տարեկանից բանավիճում էր, ուր լավագույներից մեկն էր։ Նա հաճախել է դպրոցում բանավեճի խումբ․․․և հետո իրեն լավ դրսևորելուց հետո եղավ Քոաֆի բանավեճի դшտավորներից մեկը։
Սովորում էր ԵՊՀ, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Գրում էր բանաստեղծություններ, խորը իմաստ արտահայտող և տարբերվող։
«Ծնվել մեռնելու համար», «Մուգ նարնջագույն», «Կապույտ արյուն»։ Սրանք Վահեի այն վիպակների վերնագրերն են, որոնք այդպես էլ ավարտին չհասան։ 2019թ.-ի հուլիսի քսանչորսին Վահեն բարձր տրամադրությամբ զորակոչվեց հայկական բանակ։ Մեկ տարուց ավելի ծառայել էր սիրով և կարգապահությամբ, ցավոք սկսվեց պատերազմը։


Սեպտեմբերի քսանյոթին վիրավորվեց նրանց վաշտի հրամանատարը։ ԵՎ Վահեն այդ պատասխանատվությունը վերցրեց իր վրա ու զորքին առաջ տարավ։ Սեպտեմբերի քսանյոթին նրանք ետ քաշվեցին, իսկ հաջորդ օրը դիրք ետ վերադարձան առանց զոհերի։ Այդտեղ մոտ երկու հազար թշնшմու զոհ, Օմարի լեռներից գլորել են ցած։ Սեպտեմբերի քսանիննի առավոտյան Վահեն տուն զանգեց, ասելով. «ամեն ինչ լավ է»։ Այդ օրը մոտ չորս անգամ զանգեց ու ամեն անգամ ասեց որ ամեն ինչ լավ է և իրենք շատ բարձր են։ Ու հենց այդ օրն էլ անմահացավ

Վահեն շատ ավելի վեր բարձրացավ, հասավ անմահություն։ Որ հայոց խաղաղ երկնքից պաշտպանի մեր օրերը և հայրենիքը։ Եվ քանի որ վերջապես իրականությունն ավելի լավն է, քան քո երազները և պատկերացումները: Ոնց ասում էր Վահեն, մեր իսկական Հերոսը…

Փառք քեզ Վահե Մկրտչյան.

Ճանաչենք մեր Հերոսներին.