Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Երբ զինվորներից մեկի ականջը վնասվում է, սկսում է արյուն գալ՝ Գևը գրպանից ծխախոտ է հանում, առանձնացնում ֆիլտրի հատվածն ու տալով ընկերոջն ասում է…

Հոկտեմբերի 02, 2022

Էլզա Կիրակոսյանն իր էջում գրում է. Դավիթի ականջը վնասվում է և սկսում է արյուն գալ հենց էն ժամանակ, երբ Կոմանդորը տվել էր հերթափոխով կրակելու հրաման: -Երբ կրակում էի, այդ կակոցի արձագանքից ինձ վատ էի զգում:

Առանց հասկանալու, առանց ուղղությունը պահելու էի կրակում,- պատմեց ինձ Դավիթը: Գևն այդ ամենը նկատում ու հարցնում է. -Ամեն ինչ լավ է՞.մի տեսակ քեզ նման չես: Դավիթն ասում է,որ իրեն վատ է զգում: Գևը գրպանից ծխախոտ է հանում, առանձնացնում ֆիլտրի հատվածը ու տալով ընկերոջն ասում է, որ Դավիթն էն դնի վնասված ականջի մեջ: Զգալով, որ այդ գյուտը օգնեց, նա 2-րդ ականջն էլ է փակում ֆիլտրով. -Գև՛, էս որ

երկուսն էլ փակել տվիր, բան չեմ լսում, բա քո հրամանները ես ինչպե՞ս եմ լսելու: — Մի՛ մտածի, դրան էլ ձև կա։ Ես կգամ, քացով կխփեմ, ուզած-չուզած դու կլսես,- կատակում է Գևը: (շարունակելի)

#ԳևորգԿիրակոսյանԿոմանդոր #ԿԳԴ409