14 ամիս անց միայն, երբ ադրբեջանցիները հանձնեցին 11 զինծառայողի մասունքներ, ոսկորներից մեկը՝ Հայկինս էր․ Ցորի զորամասի անմահացած հերոսի սխրանքի ուղղին
Գեներալ-լեյտենանտ, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքների երկրորդ դրվագը վերաբերում է «Ցորի» զորամասի 20 զինծառայողների զոհվելու դեպքին։ Մասնավորապես, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի կողմից սխալ տեղեկություններ փոխանցելու եւ դրանով պայմանավորված՝ ժամանակավրեպ հրաման արձակելու հետեւանքով ուժերի եւ միջոցների անհավասար մարտում զոհված «Ցորի» զորամասի 20 զինծառայողներից մեկը միայնակ մայրիկի մինուճար որդի՝ 14 ամսվա զինծառայող Հայկ Մելիքյանն էր։ Հայկը, ինչպես պատմում է անմահացած զինվորի մորաքույրը՝ տիկին Անահիտը, սեպտեմբերի 27-ին, առավող կանուղ, երբ շատերս տեղյակ չէինք պատերազմի սկսվելու մասին, նամակ է գրել մայրիկին հետեւյալ բովանդակությամբ․
-Սեպտեմբերի 27-ին գրեց․ Մամա ջան, ես քեզ շատ եմ սիրում, հետո պարզվեց դա ճիշտ նույն այն ժամին էր, երբ խփել էին իրենց «Ցորի» զորամասին։ Նույն օրը տղաներին տեղափոխել են առաջնագիծ։ Մինչեւ վերջ էլ՝ հոկտեմբերի 11-ը, գտնվելու վայրի մասին Հայկը ոչինչ չի ասել, միշտ ասել է, որ լավ է, որ մայրիկն ու սիրած աղջիկը չանհանգստանան։ Ավելին, հուսադրում էր, ասում էր, որ իրենց փայլուն մարտերի մասին բոլորն են խոսում, ասեց, որ դիրքեր են գրավել, առաջ տվել։ Հետո մի անգամ ասեց, որ մի քանի օր աց ու ջուր չենք խմել, եկել ենք հաց ուտենք, շունչ քաշենք ու էլ հետ գնա։
Վերջին անգամ մայրիկի հետ խոսել է հոկտեմբերի 10-ին, իսկ վերջին օրը՝ հոկտեմբերի 11-ին մտերիմ ընկերոջը խնդրել է, որ լավ նայի մամային ու սիրած աղջկան։
Մորաքրոջ խոսքերով․
-Հետո պարզում ենք, որ այն տեղը, որտեղ տարել են տղաներին չկար քարտեզների վրա, մեծ դժվարությամբ գտել ենք տեղը։ 14 ամիս անց միայն, երբ ադրբեջանցիները հանձնեցին 11 զինծառայողի մասունքներ, ոսկորներից մեկը՝ Հայկինս էր։ Երեխաների դիերը եղել են ի սկզբանե ամբողջական, բայց ադրբեջանական կողմը հետագայում խոշտանգել է եւ մեզ հասել են միայն մասունքներ։
Տիկին Անահիտ առանձնահատուկսիրով է հիշում Հայիկին ու նրա երազանքները․
-Հայկը սիրահարված էր, երազւմ էր վերադառնալ, ուսումը շարունակել ու ամուսնանալ ու սիրած աղջկա եւ մայրիկի հետ երջանիկ ապրել, բայց․․․