Մհերի զոհվելուց հետո զգացի, որ ես չեմ մեռել, բայց չեմ էլ ապրում․ Գուրգեն Ավետիսյան․ Կյանքին ասել այո՛
Հոկտեմբերի 02, 2022
44-օրյա պատերազմի օրերին փոքրամարմին Գուրգենն առաջին իսկ պատահած զենքով, ինչպես ինքն է ասում, անօդաչու է խոցել, բայց ինքն էլ վերադարձել է խոցված․ պատերազմը տարավ Գուրգենի մանկության ու նաև բանակային մտերիմ ընկերոջը՝ Մհերին, որի հետ միասին երաժշտական կրթություն են ստացել, իսկ ծառայության ընթացքում միասին հաճախ նվագել զորամասում։
Պատերազմից հետո կորցրել է նվագելու ցանկությունը, մինչդեռ՝ որոշել էր երաժիշտ դառնալ։ Այժմ փորձում է անգլերեն սովորել, գիտելիքներ ստանալ մարքեթինգի ոլորտում, բայց մասնագիտական ապագան առայժմ մշուշոտ է։
Գուրգեն Ավետիսյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 22-ին, Երևանում։ Ծառայել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում, հրձիգ էր։ Զորացրվել է 2021-ի հուլիսի 24-ին։